Բեթի Ուիլյամս
Հյուսիսային Իռլանդիայի խաղաղության ակտիվիստ (1943-2020) / From Wikipedia, the free encyclopedia
Բեթի Ուիլյամս (անգլ.՝ Betty Williams, մայիսի 22, 1943(1943-05-22)[1][2][3][…], Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն - մարտի 17, 2020(2020-03-17)[4], Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն), «Խաղաղասեր մարդկանց համայնք» (անգլ.՝ Community of Peace People) կազմակերպության համահիմնադիր լինելու համար 1976 թվականին Մեյրիդ Քորրիգանի հետ միասին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Այս կազմակերպության գործունեությունը նպաստեց Հյուսիսային Իռլանդիայի արյունալի հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Բեթի Ուիլյամս անգլ.՝ Betty Williams | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1943(1943-05-22)[1][2][3][…] |
Ծննդավայր | Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | մարտի 17, 2020(2020-03-17)[4] (76 տարեկան) |
Մահվան վայր | Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | St Dominic's Grammar School for Girls? |
Մասնագիտություն | հակապատերազմային ակտիվիստ |
Աշխատավայր | Nova Southeastern University? և Սեմ Հյուսթոնի պետական համալսարան |
Ամուսին | Ralph Williams? և James Perkins? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Նոբելյան կանանց նախաձեռնություն[7] |
Betty Williams (Northern Ireland) Վիքիպահեստում |
Ուիլյամսը ղեկավարում է Երեխաների համաշխարհային հիմնադրամը և հանդիսանում է Երեխաների պաշտպանության միջազգային կենտրոնի նախագահը։ Նա նաև Վաշինգտոնում Ասիայի Ժողովրդավարության ինստիտուտի նախագահն է և Նովա Հարավարևելյան համալսարանի պատվավոր հյուր-պրոֆեսոր է։ Նա դասախոսություններ է կարդացել խաղաղության, կրթության, միջմշակութային և միջհամայնքային հասկացությունների, հակա-ծայրահեղականության և երեխաների իրավունքների թեմաներով։
Ուիլյամսը Նոբելյան դափնեկիրների գագաթաժողովի հիմնադիր անդամ է, որը 2000 թվականից ի վեր տեղի է ունենում ամեն տարի[8]։
2006 թվականին Ուիլյամսը Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Մեյրեդ Քորրիգեն Մագուիրի, Շիրին Էբադիի, Վանգարի Մաաթայի, Ջոդի Ուիլյամսի և Ռիգոբեր Մենչու Թումի հետ միասին դարձել է Կանանց Նոբելյան նախաձեռնության հիմնադիրը։ Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, Մերձավոր Արևելքը, Եվրոպան և Աֆրիկան ներկայացնող այս վեց կանայք համախմբել են իրենց փորձը՝ արդարության, հավասարության և խաղաղության միասնական ջանքերում։ Կանանց Նոբելյան նախաձեռնության նպատակն է նպաստել ամբողջ աշխարհում կանանց իրավունքների պաշտպանությանը նպաստող աշխատանքներին։ Ուիլյամսը PeaceJam-ի անդամ է։