Բերանի խոռոչի քաղցկեղ
From Wikipedia, the free encyclopedia
Բերանի խոռոչի քաղցկեղ` քաղցկեղի տեսակ է,որն ախտահարում է բերանի խոռոչը, շուրթերը կամ ըմպանը/կոկորդի վերին հատվածը[1]։ Բերանի խոռոչի ախտահարումը սովորաբար սկսվում է անցավ սպիտակ բծից՝ լեյկոպլակիայից, որը գնալով հաստանում է, ձևավորվում են կարմիր բծեր, խոց, որը շարունակում է աճել։ Շուրթերին տեղակայվելու դեպքում այն սովորաբար ունի մշտական կեղևով պատված դանդաղ մեծացող խոցի տեսք, որը չի լավանում[2]։ Այլ ախտանշաններից են՝ դժվար կամ ցավոտ կլման ակտը, պարանոցի շրջանում նոր գոյացությունների, բշտիկների առկայությունը, բերանի այտուցը կամ բերանի, շուրթերի շրջանում թմրածության զգացողությունը[3]։
Բերանի խոռոչի քաղցկեղ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն և oral and maxillofacial surgery? |
Oral cancer Վիքիպահեստում |
Ռիսկի գործոններից են ծխելը և ալկոհոլի օգտագործումը[4][5]։ Միաժամանակ ծխախոտ և ալկոհոլ օգտագործողների մոտ բերանի խոռոչի քաղցկեղի առաջացման վտանգը 15 անգամ ավելի բարձր է[6]։ Բերանի խոռոչի քաղցկեղի առաջացման ռիսկի այլ գործոններից են՝ ՄՊՎ[7], պաննի (անգ․ pann) ծամելը[8] և արևի ճառագայթների ազդեցությունը ստորին շրթունքի վրա[9]։ Բերանի խոռոչի քաղցկեղը գլխի և պարանոցի քղցկեղների ենթատեսակ է[1]։ Ախտորոշումը կատարվում է բիոպսիայի միջոցով, որին հաջորդում են այլ հետազոտություններ՝ Համակարգչային Շերտագրությունը (ՀՇ), Մագնիսառեզոնանսային Շերտագրությունը , Պոզիտրոն էմիսիոն Շերտագրությունը և այլ հետազոտություններ որոնք օգնում են պարզել, թե արդյոք քաղցկեղը տարածվել է մարմնի այլ հատվածներում։
Հիվանդությունը կարելի է կանխել խուսափելով ծխախոտի, ալկոհոլի,պաննի օգտագործումից, ինչպես նաև ՄՊՎ-ի դեմ պատվաստումով և արևի ուղղակի ճառագայթներից ստորին շրթունքի պաշտմանման միջոցով։ Բուժումը մուլտիդիսցիպլինար է՝ կարող է ներառել վիրաբուժական միջամտություն (ուռուցքի և պարանոցի շրջանի ախտահարված լիմֆատիկ հանգույցների հեռացման նպատակով), ճառագայթային բուժում, քիմիոթերապիա կամ թիրախային թերապիա։ Բուժման տեսակը կախված է ուռուցքի մեծությունից, տեղակայումից, տարածվածությունից և բուժառուի ընդհանուր առողջական վիճակից[2]։
2018 թվականին ամբողջ աշխարհում դիտվել է բերանի խոռոչի քաղցկեղի մոտ 355,000 դեպք, որից 177,000 մահվան ելքով[10]։ 1999-ից 2015 թվականն ընկած ժամանակահատվածում Միացյալ Նահանգներում բերանի խոռոչի քաղցկեղի տարածվածությունն աճել է 6%-ով (10,9-ից հասնելով 11,6-ի՝ 100000-ից)։ Այս ընթացքում բերանի խոռոչի քաղցկեղով պայմանավորված մահացությունը նվազել է 7%-ով ( 2,7-ից հասնելով 2,5-ի՝100000-ից )[11]։ 2015 թվականի տվյալներով Միացյալ Նահանգներում բերանի խոռոչի քաղցկեղ ունեցողների ապրելիությունը 65% է 5 տարվա կտրվածքով[12]։ Ապրելիության տոկոսը կարող է փոփոխվել։ Այն կարող է հասնել 84%-ի, եթե քաղցկեղն ախտորոշվել է ժամանակին և դեռ ունի տեղային բնույթ կամ 66%-ի, եթե մետաստազներ կան պարանոցի ավշային հանգույցներում և 39%-ի, եթե այն տարածվել է մարմնի այլ հատվածներ/ծայրամասեր[12]։ Դրական ելքը կախված է նաև բերանի խոռոչում ուռուցքի տեղակայումից[13]։