Բերինգերյան բրածոներ
From Wikipedia, the free encyclopedia
Բերինգերյան բրածոներ, 18-րդ դարում հայտնաբերված քարի կտորներ, որոնց հայտնաբերումը համարվում է 18-րդ դարի ամենահայտնի գիտական խաբեություններից մեկը։
Բերինգերյան բրածոները իրենցից ներկայացնում են կրաքարի վրա տարբեր կենդանիների տեսքով փորագրված քարե կտորներ, որոնք 1725 թվականին հայտնաբերել է գերմանացի պրոֆեսոր, Վյուրցբուրգի համալսարանի Բժշկության ֆալուկտետի դեկան Յոհան Բարտոլոմեուս Ադամ Բերինգերը։ Բերինգերը հավատացած էր, որ դրանք բրածոներ են, և քանի որ դրանցից մի քանիսի վրա եբրայերենով գրված էր «աստված» բառը, նա ենթադրեց, որ դրանք աստվածային ծագման են։ Սակայն իրականում Բերինգերը խաբեության զոհ էր դարձել, որը նախապատրաստել էին նրա գործընկերները` մաթեմատիկոս Իգնաց Ռոդերիկը և պատմաբան Յոհան Գեորգ ֆոն Էկխարդտը։ Երբ Բերինգերը իմացավ ողջ ճշմարտությունը, մեծ աղմուկ բարձրացավ, որի արդյունքում Իգնացն ու Յոհանը պատասխանատվության ենթարկվեցին և արժանացան հանրության ամոթանքին ու արհամարհանքին։
Քարերից մի քանիսն այժմ ցուցադրվում են Օքսֆորդի համալսարանի թանգարանում և Թեյլերի թանգարանում (Նիդերլանդներ)։