Բիզանիի ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Բիզանիի ճակատամարտը տեղի է ունեցել Էպիրուսում 1913 թվականի մարտի 4-ից վեցը։ Ճակատամարտը տեղի է ունեցել հույների և օսմանյան զորքերի միջև Առաջին Բալկանյան պատերազմի վերջին փուլում և իրադարձությունները տեղի են ունեցել Բիզանիի ամրոցի մոտ, որը փակում էր ճանապարհը դեպի Յանինա, ինչը տարածաշրջանի ամենամեծ քաղաքն էր։
Թվական | 1913 |
---|---|
Մասն է | Առաջին Բալկանյան պատերազմ |
Վայր | Բիզանի, Յանինա վիլայեթ, Օսմանյան կայսրություն (այժմ Բիզանի, Հունաստան) |
Արդյունք | Հույների հաղթանակ Յանինայի անկում |
Հակառակորդներ | |
Հունաստան | Օսմանյան կայսրություն |
Հրամանատարներ | |
Թագաժառանգ արքայազն Կոնստանտին | Էսատ փաշա |
Կողմերի ուժեր | |
4 հետևակային դիվիզիա, 1 cհեծելազորային բրիգատ և 1 հեծելազորային դասակ. 41,000 զինվոր 105 թնդանոթ | 4 հետևակային դիվիզիա. 35,000 զինվոր Անհայտ քանակությամբ ոչ զինվորականներ 162 թնդանոթ |
Ռազմական կորուստներ | |
284 սպանված և վիրավոր | 2 800 սպանված |
Ընդհանուր կորուստներ |
Պատերազմի սկզբում Էպիրուսի հունական բանակը չուներ բավարար թվով զինվորներ, որպեսզի գրոհեր գերմանացիների կողմից նախագծված Բիզանիի պաշտպանական դիրքերը։ Սակայն երբ Մակեդոնիայի արշավանքը ավարտվեց, մեծ թվով հույն զինվորներ տեղափոխվեցին Էպիրուս, որտեղ զորքերի հրամանատարն էր Թագաժառանգ արքայազն Կոնստանտինը։ Ճակատամարտի արդյունքում օսմանյան դիրքրեը ոչնչացվեցին և Յանինիան նվաճվեց։ Չնայած հույները ունեին փոքր քանակային առավելություն, սակայն այն չխաղաց որոշիչ դեր հույների հաղթանակում։ Հույների հաղթանակի գրավականը լավ մարտավարությունն էր, որով լավ կորդինացված և սրընթաց գրոհները օսմանյան զորքերին ժամանակ չտվեցին վերադասավորվելու և ճիշտ պաշտպանություն կազմելու։