Բիլ Մյուրեյ
From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Ջեյմս (Բիլ) Մյուրեյ (անգլ.՝ William James Murray, սեպտեմբերի 21, 1950(1950-09-21)[1][2][3][…], Ուիլմետ, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան և կատակերգու։
Արագ փաստեր Բիլ Մյուրեյանգլ.՝ Bill Murray, Ծնվել է ...
Բիլ Մյուրեյ անգլ.՝ Bill Murray | |
---|---|
Մյուրեյը 2018-ին | |
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1950(1950-09-21)[1][2][3][…] (73 տարեկան) |
Ծննդավայր | Ուիլմետ, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Կրթություն | Լոյոլայի ակադեմիա և Ռեգիսի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կատակերգու, գրող, գոլֆիստ |
Ակտիվ շրջան | 1973-այժմ |
Ընտրանի | Ուրվականների որսորդները և Թարգմանության դժվարությունները |
Ամուսին(ներ) | Մարգարեթ Քելի (1981–1996) Ջենիֆեր Բատլեր (1997–2008) |
Երեխա(ներ) | 6 զավակ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Writers Guild of America, East? |
Փակել
Նախնական ճանաչման է արժանացել NBC-ի «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերով» (Saturday night live) հումորային հեռուստաշոուում հանդես գալով, որի համար արժանացել է Էմմի մրցանակի։
Մյուրեյի մասնակցությամբ ֆիլմերի զգալի մասը արժանացել է բարձր գնահատականների և վայելել կոմերցիոն հաջողություններ։ Առավել հայտնի ֆիլմերից են «Գոլֆ ակումբը» (1980), «Ուրվականների որսորդները» (1984), «Արջամկան օրը» (1993), ավելի ուշ՝ «Թարգմանության դժվարությունները» (2003), ինչի համար լավագույն դերասանի անվանակարգում առաջադրվել է Ակադեմիայի մրցանակի։ Մի քանի անգամ համագործակցել է ռեժիսոր Ուես Անդերսոնի հետ։