Բնազդ
From Wikipedia, the free encyclopedia
Բնազդ (լատին․՝ instinktus` շարժառիթ), ժառանգական ոչ պայմանական ռեակցիաների ամբողջություն, վարքի բնածին հարմարվողական ձև, որը հատուկ է տվյալ կենդանատեսակին։ Դրսևորվում է այն ժամանակ, երբ կենդանին կամ մարդը հայտնվում է համապատասխան իրադրության մեջ[1][2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բնազդ (այլ կիրառումներ)
Ներկայումս բնազդի նշանակման համար ընդունված են հետևյալ հասկացությունները՝ տեսակային վարք, ստերեոտիպային վարք, բնածին վարք, ժառանգականությամբ ծրագրավորված վարք, ֆիքսված գործողությունների համալիր։