Բոգոր
From Wikipedia, the free encyclopedia
Բոգոր (ինդոն.՝ Bogor, հոլ.՝ Buitenzorg), քաղաք Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա մարզում՝ երկրի մայրաքաղաք Ջակարտայից մոտավորապես 60 կիլոմետր դեպի հարավ։ Մեծությամբ 6-րդն է Ջակարտայի մետրոպոլիսային տարածքում և 14-րդը՝ Ինդոնեզիայում[3]։ Զբաղեցնում է 118.50 կմ2 տարածք, որի վրա, 2010 թվականի մարդահամարի տվյալներով, ապրում էր 950.334[4], 2020 թվականի մարդահամարի տվյալներով՝ 1.043.070[5], 2022 թվականի կեսերին՝ 1.099.422 մարդ[6]։ Քաղաքի կենտրոնում 20 քառակուսի կիլոմետրից յուրաքանչյուրի վրա ապրում է մի քանի հազար մարդ, և այն համարվում աշխարհի ամենախիտ բնակեցված տարածքներից մեկը։ Բոգորը տնտեսական, գիտական, մշակութային ու զբոսաշրջային կարևոր կենտրոն է, ինչպես նաև՝ լեռնային առողջավայր։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բոգոր | |||||
ինդոն.՝ Bogor հոլ.՝ Buitenzorg | |||||
| |||||
Երկիր | Ինդոնեզիա | ||||
Ներքին բաժանում | South Bogor?[1], Central Bogor?[1], Tanah Sareal?[1], North Bogor?[1], East Bogor?[1] և West Bogor?[1] | ||||
Հիմնադրված է | հունիսի 3, 1482 թ. | ||||
Մակերես | 119±1 կմ² | ||||
ԲԾՄ | 265±1 մետր, 237 մետր | ||||
Բնակչություն | ▼982 469 մարդ (2015)[2] | ||||
Հեռախոսային կոդ | 0251 | ||||
Փոստային դասիչ | 16100–16169 | ||||
Ավտոմոբիլային կոդ | F | ||||
Պաշտոնական կայք | kotabogor.go.id | ||||
| |||||
Միջին դարերում եղել է Սունդա թագավորության (ինդոն.՝ Kerajaan Sunda) մայրաքաղաքը և անվանվել է Պակուն Պաջարաջան կամ Դայուհ Պակուն։ Հոլանդացիների տիրապետության շրջանում կոչվել է Բույտենզորգ' (հոլանդերենից թարգմանած՝ նշանակում է անհոգ) և ծառայել է որպես Հոլանդական Արևելյան Հնդկաստանի գեներալ-նահանգապետի ամառային կեցավայր։
Բոգորի տեսարժանություններից են նախագահական պալատը՝ Իստանա Բոգորը, բուսաբանական այգին՝ Քեբուն Ռայա Բոգորը (ինդոն.՝ Kebun Raya Bogor), որն ամենահներից ու ամենաընդարձակներից մեկն է աշխարհում։ Բոգորին տրվել է «Անձրևոտ քաղաք» մականունը, քանի որ նույնիսկ չոր սեզոնի ընթացքում հաճախ են հորդառատ անձրևներ տեղում այստեղ։