Բողոքի ցույցեր Ղազախստանում (2022)
From Wikipedia, the free encyclopedia
Ցույցեր Ղազախստանում[18] (ղազ.՝ Qazaqstandağy narazylyq şaralary) սկսվել է 2022 թվականի հունվարի 2-ից հեղուկ գազի կտրուկ թանկացման պատճառով, որը ըստ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, պայմանավորված էր 2022 թվականի հունվարի 1-ից էլեկտրոնային առևտրային հարթակների և բորսաների միջոցով հեղուկ գազի գների լիովին շուկայական ձևավորմանը անցնելու հանգամանքով, միևնույն ժամանակ՝ այս ամենի մեղքը դրվել է Ղազախստանի էներգետիկայի նախարարության, ինչպես նաև գազի երկու խոշոր ընկերություն-մատակարարողների՝ «Կազմունայգազի» ու «Կազախգազի» վրա[19]։ Բողոքի ցույցերը բնութագրվում են երկրում հեղափոխական իրավիճակով։
Ցույցեր Ղազախստանում (2022) | |||
---|---|---|---|
Ցուցարարները Ակտոբեի կենտրոնական հրապարակում | |||
Ամսաթիվ | հունարի 2, 2022 – հունվարի 11, 2022 (1 շաբաթ և 2 օր) | ||
Վայր | Ղազախստան | ||
Պատճառ |
| ||
Նպատակ |
| ||
Մեթոդ |
| ||
Արդյունք |
| ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ղեկավարներ | |||
| |||
Կորուստներ | |||
Ցույցերը սկսվեցին նավթային Ժանաօզեն քաղաքում, բայց արագ տարածվեցին այլ քաղաքներում՝ Ալմաթիում, Ակտաուում, Ակտոբեում, Կարագանդայում, Նուր-Սուլթանում, Շիմկենդում, Կոկչետավում ու Ուրալսկում[20][21][22]։ Որոշ քաղաքներում ցույցերը վերածվեցին զանգվածային անկարգությունների[23]։ Ցույցերի մասնակիցները տնտեսական պահանջներից անցան քաղաքականի՝ կառավարության հրաժարական, նախագահ Տոկաևի հրաժարական, երկրի առաջին ղեկավար, 81-ամյա Նուրսուլթան Նազարբաևի անձեռնմխելիությունից զրկում ու քաղաքականությունից հեռացում, որը ցույցերի սկսվելու ժամանակ զբաղեցնում էր Ղազախստանի անվտանգության խորհրդի նախագահի ու Ղազախստանի սահմանադրական դատարանի անդամի պաշտոնները։