Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչների ցանկ
From Wikipedia, the free encyclopedia
Հիմնական հոդված՝ Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ազգային հավաքական
Ստորև ներկայացված է Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչների ցանկը։
Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլային միությունը ստեղծվել է 1992 թվականին և 1996 թվականից համարվում է ՖԻՖԱ-ի անդամ։ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի իր առաջին պաշտոնական միջազգային հանդիպումը անցկացրել է 1995 թվականի նոյեմբերի 30-ին ընդդեմ Ալբանիայի հավաքականի։ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի առաջին մարզիչև դարձել է Ֆուադ Մուզուրովիչը։ Հավաքականը իր ամբողջ պատմության ընթացքում ունեցել է 12 գլխավոր մարզիչ։
2018 թվականի նոյեմբերի 4-ից հավաքականի գլխավոր մարզիչը համարվում է Ռոբերտ Պրոսինեչկին[1]։
Հավաքականի ամենահաջողակ մարզիկչը համարվում է Սաֆետ Սուշիչը, որը թիմին դուրս է բերել 2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ մաս։