Բորիս Եվգենևիչ Պատոն (ուկրաիներեն՝ Бори́с Євге́нович Пато́н, նոյեմբերի 14, 1918(1918-11-14)[1], Կիև, Ուկրաինական պետություն[2] - օգոստոսի 19, 2020(2020-08-19)[3], Կիև, Ուկրաինա[3]), մետալուրգիայի և եռակցման բնագավառի խորհրդային և ուկրաինացի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1962 թվականից՝ Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ[13], 1953 թվականից զբաղեցրել Եվգենի Պատոնի անվան էլեկտրական եռակցման ինստիտուտի տնօրենի պաշտոնը։ Մահվան պահին նա եղել է Գիտությունների պետական ակադեմիայի ամենատարեց նախագահն աշխարհում։
Արագ փաստեր Բորիս Պատոն ուկրաիներեն՝ Борис Євгенович Патон, Ծնվել է ...
Բորիս Պատոն
ուկրաիներեն՝ Борис Євгенович Патон |
---|
|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1918(1918-11-14)[1] |
---|
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական պետություն[2] |
---|
Մահացել է | օգոստոսի 19, 2020(2020-08-19)[3] (101 տարեկան) |
---|
Մահվան վայր | Կիև, Ուկրաինա[3] |
---|
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
---|
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
---|
Կրթություն | Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ (1941) և Ազգային ավիացիոն համալսարան |
---|
Կոչում | պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ, պրոֆեսոր և ակադեմիկոս |
---|
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1952) |
---|
Ազդվել է | Եվգենի Պատոն |
---|
Մասնագիտություն | մետաղագործ, ճարտարագետ, քաղաքական գործիչ, գյուտարար և համալսարանի դասախոս |
---|
Աշխատավայր | Եվգենի Պատոնի անվան էլեկտրական եռակցման ինստիտուտ, Կարմիր Սորմովո, Գիտություն և կյանք և Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ |
---|
Ծնողներ | հայր՝ Եվգենի Պատոն, մայր՝ Նատալյա Վիկտորովնա Պատոն |
---|
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ |
---|
Կուսակցություն | ԽՄԿԿ |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
Անդամություն | Բեռլինի գիտությունների ակադեմիա, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Մոլդովայի գիտությունների ակադեմիա, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Բուլղարիայի գիտությունների ակադեմիա, Բոսնիա և Հերցեգովինայի գիտությունների և արվեստի ակադեմիա, ՀՀ ԳԱԱ, Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիա, Ղազխստանի գիտությունների ազգային ակադեմիա, Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա, Տաջիկստանի Հանրապետության գիտությունների ակադեմիա, Ղրղզստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա, Հռոմեական ակումբ, Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա և Եվրոպական ակադեմիա[12] |
---|
Երեխաներ | Եվգենիա Պատոն |
---|
Ստորագրություն
|
Borys Paton Վիքիպահեստում |
Փակել
ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս (1962), Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիայի[14] և ճարտարագիտության միջազգային ակադեմիայի պատվավոր նախագահ, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1969, 1978), Ուկրաինայի հերոս, (1998) ԽՍՀՄ վաստակավոր գյուտարար, (1983), Լենինյան մրցանակի դափնեկիր (1957), Ստալինիյան 3-րդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1950), ԽՍՀՄ Նախարարների խորհրդի և Ուկրաինայի երկու պետական մրցանակների (1970, 2004) դափնեկիր, Լենինի շքանշանի քառակի դափնեկիր (1967, 1969, 1975, 1978), Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր (1962-1989), Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ (1963-1980), ԽՄԿԿ Կենտկոմի անդամ (1966-1991), Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նախագահ, Հռոմեական ակումբի պատվավոր անդամ։