Բուլղարիայի գետեր
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Բուլղարիայի գետեր, կազմում են համեմատաբար խիտ ցանց (բացառությամբ Դանուբի ցածրավայրի արևելյան հատվածքը), մեծամասնությունը ունի ոչ մեծ երկարություն և լեռնային բնույթ, որ իրենց ամառվա շրջանում դարձնում է ծանծաղ։ Միակ նվարկելի գետը Դանուբն է։ Բուլղարիայի Դանուբի խոշորագույն վտակն ու երկարությամբ երկրի երկրորդ գետն է Իսկիրը։ Էգեյան ծովի ավազանի գետերից առավել ջրառատ են Մարիցան և Մեստան։ Գետերը հիդրոէներգետիկայի և ոռոգման համար մեծ նշանակություն ունեն։ Գետերի վրա կառուցված են մեծ քանակով ջրամբարներ[1]։