Բջջանյութ
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Բջջանյութ կամ ցելյուլոզը (ֆր.՝ cellulose, լատին․՝ cellula - «բջիջ»), մտնում է բույսերի կազմությամ մեջ, առաջացնելով բջջանյութ, բուսական բազմաշաքար, կենսապոլիմեր։ Այստեղից էլ նրա անունը (ցելլուլա-բջիջ)։ Քիմիական բանաձևը՝ (C6H10O5)n[3]: Ընդհանուր կառուցվածքը՝ [C6H7O2(OH)3]n
Բջջանյութ | |
---|---|
Ֆիզիկական հատկություններ | |
Ագրեգատային վիճակ | սպիտակ փոշի |
Մոլային զանգված | 6,1E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,5 գ/սմ³ գ/սմ³ |
Կազմալուծման ջերմաստիճան | 500 ± 1 ℉[2] և 518 ± 1 ℉[2] |
Գոլորշու ճնշում | 0 ± 1 mm Hg[2] |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 9004-34-6 |
EINECS համար | 232-674-9 |
ЕС | 232-674-9 |
RTECS | FJ5691460 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Երկրի վրա ամենատարածված օրգանական նյութը։ Այն օժտված է մեծ ամրությամբ և բույսերում կատարում է հենարանի դեր։ Բջջանյութը կառուցված է β-գլյուկոզի մնացորդներից և ունի գծային կառուցվածք։ Բջջանյութի մոլային զանգվածն ընկած է 400 հազարից 2 միլիոնի սահմաններում։ Ընդհանուր կառուցվածքը՝ [C6H7O2(OH)3]n։
Մարդու օրգանիզմը չի կարողանում յուրացնել բջջանյութը, քանի որ չկա այն ֆերմենտը, որն անհրաժեշտ է բջջանյութի մակրոմոլեկուլում β-գլյուկոզի մնացորդների միջև եղած կապը խզելու համար. միայն որոճող կենդանիներն ունեն նման ֆերմենտներ։