Բրայսոն Թիլեր
From Wikipedia, the free encyclopedia
Բրայսոն Ջուան Թիլեր (անգլ.՝ Bryson Djuan Tiller, հունվարի 2, 1993(1993-01-02)[2], Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և ռեփեր։ Կարիերան սկսել է 2011 թվականին՝ թողարկելով «Killer Instinct Vol.1» միքսթեյպը։ Նա մեծ ճանաչում ձեռք բերեց 2015 թվականին՝ «Don't» սինգլի շնորհիվ, որի հաջողության արդյունքում ստորագրեց պայմանագիր RCA Records լեյբլի հետ և թողարկեց իր առաջին` «Trapsoul» ալբոմը։ Ալբոմի «Exchange» սինգլը նույնպես հաջողություն ունեցավ և առաջադրվեց Գրեմմիի։
Բրայսոն Թիլեր | |
---|---|
Թիլերն 2018 թվականի օգոստոսին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Bryson Tiller |
Ի ծնե անուն | Բրայսոն Ջուան Թիլեր[1] |
Նաև հայտնի է որպես | Bryson Tiller |
Ծնվել է | հունվարի 2, 1993 (31 տարեկան) Լուիսվիլ, Կենտուկի |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | R&B, հիփ հոփ |
Մասնագիտություն | Երգիչ, երգերի հեղինակ, ռեփեր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2011-ներկա |
Լեյբլ | RCA Records |
Կրթություն | Իրըքոյ ավագ դպրոց |
Կայք | trapsoul.com |
Bryson Tiller Վիքիպահեստում |
2016 թվականին Թիլերին հանձնվեց Լուիսվիլ քաղաքի բանալին մայոր Գրեգ Ֆիշերի կողմից։ Նույն տարում նա ստացավ «Լավագույն նոր արտիստ» և «Լավագույն R&B/փոփ տղամարդ արտիստ» մրցանակները BET Awards մրցանակաբաշխությունում։ 2017 թվականի մայիսին վաճառքի դուրս եկավ Թիլերի երկրորդ՝ «True to Self» ալբոմը, որն գլխավորեց Billboard 200 հիթ շքերթը։ 2017 թվականին Թիլերը նաև իր մասնակցությունն ունեցավ DJ Khaled-ի «Wild Thoughts» հիթ սինգլնում։