Գանգի հիմի կոտրվածք
From Wikipedia, the free encyclopedia
Գանգի հիմի կոտրվածք, գանգի հիմային հատվածում ոսկրային կոտրվածք[1]։ Ախտանշաններից են կապտուկները ականջի հետևում, աչքերի շուրջ և թմբկաթաղանթի հետևում առկա արյունազեղումը[1]։ Ուղեղ-ողնուղեղային հեղուկի (ՈՒՈՀ) արտահոսք դիտվում է դեպքերի 20 %-ում և կարող է առաջանալ քթից կամ ականջից հեղուկի արտահոսքի պատճառով[1]։ Մենինգիտը, որպես բարդություն, առաջանում է 14% դեպքերում[2]։ Այլ բարդություններից են գանգային նյարդի կամ արյունատար անոթի վնասումը[1]։
Գանգի հիմի կոտրվածք | |
---|---|
Տեսակ | մահվան պատճառ |
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն |
ՀՄԴ-9 | 801.1 |
ՀՄԴ-10 | S02.1 |
Այս ախտաբանական վիճակն առաջանալու համար անհրաժեշտ է որոշակի աստիճանի վնասվածք[1]։ Կոտրվածքը առաջանում է հետևյալ ոսկրերից առնվազն մեկում՝ քունքոսկր, ծոծրակոսկր, սեպոսկր, ճակատոսկր կամ մաղոսկր[1]։ Այս կոտրվածքները լինում են առաջային գանգափոսի, միջին գանգափոսի և հետին գանգափոսի կոտրվածքներ[1]։ Դիմային կոտրվածքները նույնպես հաճախ են հանդիպում[1]։ Ախտորոշումը սովորաբար դրվում է ՀՇ հետազոտությամբ[1]։
Բուժումը հիմնականում կախված է գանգի խոռոչում առկա կառուցվածքների վնասման աստիճանից[1]։ Վիրահատությունը կատարվում է ՈւՈՀ-ի չդադարող արտահոսքի, արյունատար անոթի կամ նյարդի վնասման դեպքում[1]։ Հակաբիոտիկների կանխարգելիչ օգտագործման ապացուցողական փաստեր չկան[2][3]։ Այն առաջանում է ծանր գանգուղեղային վնասվածքների 12% դեպքերում[1]։