Գարնանային վահան (գործողություն)
From Wikipedia, the free encyclopedia
«Գարնանային վահան» (թուրքերեն՝ Bahar Kalkanı Harekâtı), 2020թ․ փետրվարի 27-ից «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալների և Թուրքիայի զինված ուժերի սկսած ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում։
Սիրիական ճգնաժամ, Հարձակում Սիրիայի հյուսիս-արևմուտքում | |||||||||||
|
Գործողության անունը մարտի 1-ին հայտնեց Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, նշելով, որ այդպես է կոչվում փետրվարի 27-ին Իդլիբում թուրք զինծառայողների վրա Սիրիայի կառավարական ուժերի հարվածներից հետո սկսած գործողությունը[3][4][5][6][7][8][9][10]։
Աքարը նաև ընդգծել է, որ գործողության նպատակը Ռուսաստանի հետ դիմակայությունը չէ։ Մեր խնդիրն է կանխել Բաշշար ալ-Ասադի ռեժիմի կողմից կատարվող հանցագործությունները, վերացնել արմատական տարրերն ու կանխել արտագաղթը, - պնդում է նախարարը[11]։
Սիրիայի Իդլիբի մարզի շուրջ իրավիճակի հերթական սրումը տեղի է ունեցել փետրվարի 28-ի գիշերը։ Թուրքական կողմի պաշտոնական տվյալներով՝ Սիրիայի կառավարական ուժերի ավիահարվածներիի հետևանքով սպանվել է 33, վիրավորվել՝ 32 թուրք զինծառայող[12]։ Դրանից հետո Թուրքիայի զինված ուժերը հարվածներ են հասցրել սիրիական դիրքերին՝ ավելի ուշ հստակեցնելով, որ խոցվել է ավելի քան 200 թիրախ[13][14]։