Գեզիրա (Կահիրե)
From Wikipedia, the free encyclopedia
Գեզիրա կամ Էզ-Զամալիկ[1] (արաբերեն՝ الجزيرة), Նեղոս գետի կղզիներից։ Ընկած է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնական մասում, նրա գործարար թաղամասից և Թահրիր հրապարակից դեպի արևմուտք։ Կղզու հարավային հատվածը վարչականորեն ներառված է Գեզիրայի, հյուսիսայինը՝ Զամալեկի շրջանի կազմում։
Արագ փաստեր Գեզիրա, Տեսակ ...
Գեզիրա | |
---|---|
Տեսակ | գետի կղզի և քաղաքի շրջան |
Երկիր | Եգիպտոս |
Վարչատարածք | Կահիրե |
Երկարություն | 3,9 կմ |
Լայնություն | 0,8 կմ |
ԲԾՄ | 28 մետր |
Մակերես | 2,772 կմ² |
Ջրլիցի ափին | Նեղոս |
Ջրահավաքի տարածք | Նեղոսի ավազան |
Փակել
Գեզիրան ափերի հետ արևմուտքից ու արևլքից կապված է երկուական կամուրջներով։ 19-րդ դարում՝ Խեդիվի Իսմայիլի իշխանության օրոք, կղզին ստացել է Jardin des Plantes (ֆրանսերեն՝ բուսաբանական այգի) մականունը. պատճառը տարաշխարհիկ բազմաթիվ բույսերն են, որոնք բերվել են աշխարհի զանազան ծայրերից[2]։