Գեղեցիկ արվեստների թանգարան (Հյուսթոն)
թանգարան ԱՄՆ-ում / From Wikipedia, the free encyclopedia
Գեղեցիկ արվեստների թանգարան (անգլ.՝ Museum of Fine Arts, Houston, կրճատ` MFAH), թանգարան Հյուսթոնում, ԱՄՆ-ի ամենամեծ գեղարվեստական թանգարաններից մեկը և ամենամեծը Տեխասում։ Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է ավելի քան 6000 տարվա պատմություն և պարունակում է ավելի քան 63.000 ցուցանմուշ[5]։ Թանգարանի հիմնական հավաքածուները հիմնականում տեղադրված են երկու հարևան շինություններում, որոնք միացած են գետնանցումով[6]։ Դրանք են Օդրի Ջոնս Բեք (անգլ.՝ The Audrey Jones Beck Building) և Քերոլայն Վիքք Լոու (անգլ.՝ The Caroline Wiess Law Building) շինությունները։
Գեղեցիկ արվեստների թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Հյուստոն |
Կազմված է | Q119820228? և Q118955205? |
Ղեկավարության նստավայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ |
Հասցե | 5100 Montrose Boulevard |
Հիմնադրվել է | 1900[1] |
Հիմնադիր | Emma Richardson Cherry?[2] |
Այցելուներ | 1 269 626 մարդ (2020)[3] և 495 530 մարդ (2021)[4] |
Կայք | mfah.org(անգլ.) |
Բացի դրանից, թանգարանի մեջ են մտնում նաև Լիլլի և Հյու Ռոյ Կալլեն քանդակների այգին, Արվեստի դպրոցն ու Գլեսսելի տարրական դպրոցը (անգլ.՝ Glassell School of Art and Glassell Junior School), Բայու-Բենդի հավաքածուն և այգիները (անգլ.՝ Bayou Bend Collection and Gardens) և Ռիենզի շինությունը։