Գերմանիայի սուպերգավաթ 2017
From Wikipedia, the free encyclopedia
Գերմանիայի սուպերգավաթ 2017 (գերմ.՝ 2017 DFL-Supercup), 8-րդ Գերմանիայի սուպերգավաթի խաղարկությունը այդ անվան տակ։ Սուպերգավաթի եզրափակչում խաղում են նախորդ տարվա Բունդեսլիգայի և Գերմանիայի գավաթի հաղթողները։ Խաղն անցկացվեց 2017 թվականի օգոստոսի 5-ին Սիգնալ Իդունա Պարկ մարզադաշտում[4]։
Արագ փաստեր Իրադարձություն, Բորուսիա Դորտմունդ ...
Իրադարձություն | Գերմանիայի սուպերգավաթ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Ամսաթիվ | Օգոստոսի 5, 2017 | ||||||
Մարզադաշտ | Սիգնալ Իդունա Պարկ, Դորտմունդ | ||||||
Մրցավար | Ֆելիքս Ցվայեր (Բեռլին)[1] | ||||||
Հանդիսական | 81,360[2] | ||||||
Եղանակ | Մասամբ ամպամած 16 °C (61 °F) 82% օդի խոնավություն[3] | ||||||
← 2016 2018 → |
Փակել
2017 թվականի Գերմանիայի սուպերգավաթին մասնակցեցին 2016-2017 մրցաշրջանի Բունդեսլիգայի չեմպիոն Մյունխենի Բավարիան և 2016-2017 մրցաշրջանի Գերմանիայի գավաթի հաղթող Բորուսիա Դորտմունդը[5]։
Խաղի հիմնական ժամանակը ավարտվեց 2-2 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում Բավարիան հաղթեց 5-4 հաշվով։