Գյոռլից
From Wikipedia, the free encyclopedia
Գյոռլից կամ Զհոռլեց (գերմ.՝ Görlitz (օգնություն • ինֆո), Upper Sorbian: Zhorjelc, ստորին սորբերեն Zgórjelc Aussprache (օգնություն • ինֆո), Կաղապար:Oberlausitzisch, (Լեհերեն)[2], Zhorjelc (օգնություն • ինֆո)), քաղաք Գերմանիայի ծայր արևելքում՝ Սաքսոնիա երկրամասում, որի շրջաններից մեկի վարչական կենտրոնն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքի արևելան հատվածը անջատվել է և հանձնվել Լեհաստանին, որտեղ այն կրում է Զգոժելեց անվանումը։ Սահմանը կազմավորվել է Լուժիկյան Նիսա գետով։ Պատերազմի ժամանակ քաղաքը չի ավերվել։ Այնտեղ լավ պահպանված ու վերականգնված չորս հազարից ավելի ճարտարապետական հուշարձան կա[3], որոնցում արտացոլված են Կենտրոնական Եվրոպայի ճարտարապետության բոլոր հիմնական ոճական փուլերը (ուշ շրջանի գոթիկա, Վերածնունդ, բարոկկո)[4]։ Գյոռլիցը ամենաշատ հուշարձաններ ունեցող բնակավայրի համարում ունի Գերմանիայում[5]։ Հուշարձանների բազմազանությունն ու առատությունը մեծապես նպաստում են, որ քաղաքը հաճախակի դառնա կինո-վիդեո-հեռուստատեսային նկարահանումների վայր[6]։ 1998 թվականին Գյոռլիցը Զգոժելեցի հետ միասին ստացել է «եվրոպական քաղաքի» կարգավիճակ[7]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Գյոռլից | |||||
գերմ.՝ Görlitz | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Մակերես | 67,52 կմ² | ||||
ԲԾՄ | 201±1 մետր | ||||
Բնակչություն | ▲56 574 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 03581 | ||||
Փոստային դասիչ | 02826 | ||||
Ավտոմոբիլային կոդ | GR | ||||
Պաշտոնական կայք | goerlitz.de(գերմ.) | ||||
| |||||
Այս քաղաքով է անցնում 15-րդ միջօրեականը, որով սահմանվում է կենտրոնա-եվրոպական ժամանակը։