Գունավոր հեղափոխություն
From Wikipedia, the free encyclopedia
Գունավոր հեղափոխություն կամ թավշյա հեղափոխություն, հավաքական հասկացողություն, որը կիրառվում է հեղափոխությունը բնութագրելու համար, ինչպես նաև, 20-րդ դարի վերջում և 21-րդ դարի սկզբում տեղի ունեցած լայն արձագանք ստացած, առանց բռնի ուժի կիրառման որոշ խռովությունների, զանգվածային բողոքի ակցիաների վերաբերյալ։ Գունավոր հեղափոխությունը, ինչպես բոլոր հեղափոխությունները, իրականացվում է իշխանափոխությունը տապալելու նպատակով։ Որպես կանոն, սկսվում է խաղաղ ցույցերով, իսկ ընթացքը տոտալիտար ռեժիմի հիմքերի ամրությունից է կախված։
Գունավոր հեղափոխություն տերմինի գաղափարական ծնունդը պատկանում է ամերիկյան հասարակական գործիչ, Ալբերտ Այնշտայնի ինստիտուտի հիմնադիր, աֆտորիտար ռեժիմի ոչ բռնի տապալման մեթոդների մասին գրած գրքերով աշխարհում ճանաչում ստացած Ջին Շարպին, որը «Բռնապետությունից ժողովրդավարություն» (անգլերեն From Dictatorship to Democracy) 1993 թվականին գրված ակնարկում հանգամանորեն ներկայացրել է իր ուսումնասիրություններն ու դիտարկումները, թե քայլերի ինչ հաջորդականությամբ է իրականացվում հնարավորինս անարյուն իշխանափոխությունը։
Իրականում ոչբռնի պայքարը չի նշանակում անվտանգություն, այլ նշանակում է ավելի քիչ զոհեր, քան բռնի պայքարի դեպքում, և ավելի քիչ զոհեր, քան եթե ոչինչ չարվեր[2]։ - Ջին Շարփ |
1994 թվականին գրքույկի հրատարակումից հետո այն այսպես կոչված ուսումնական ձեռնարկ է ծառայել քաղաքացիական անհնազանդությամբ գունավոր հեղափոխություններ իրականացրած, ինչպես նաև նման փորձ կատարած երկրների համար[2][3][4]։