Գուրկխեր
From Wikipedia, the free encyclopedia
Գուրկխեր (գուրկեր) (անգլ.՝ Gurkha, նեպալ.՝ गोर्खा) — Մեծ Բրիտանիային և Հնդկաստանին ենթակա զորքեր (ի սկզբանե — գաղութային զորքեր), զորքերը հավաքվում են նեպալցի կամավորականներից։ Գուրկխերի ստորաբաժանումները իհայտ են եկել 1815 թվականին[1]։ Գուրկխերը իրենց մասնակցությունն են ունեցել Հնդկական ժողովրդական ապստամբությանը։ Գուրկխերը նաև պատերազմել են Առաջին համաշխարհային պատերազմում Բրիտանիայի թշնամիների դեմ Մերձավոր Արևելքում և Ֆրանսիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գուրկխերը մարտնչել են Աֆրիկայում, Հարավ-արևելյան Ասիայում և Իտալիայում։ 1982 թ. գուրկխերը մասնակցել են Ֆոլկլենդյան պատերազմին։ Ներկայումս հաշվառվում է 5000 գուրկխ զինվոր և սպա։ Անգլիական արքայական գնդերը կարող են համալրել պատանիներ 17-ից ոչ փոքր պատանիներ։ Ծառայության նվազագույն ժամկետը 5 տարի է։ Գուրկխերը տարբերվում են իրենց կարգապահությամբ, խիզախությամբ և երկրին տված երդման հավատարմությամբ։
1769 թվականին Գորկհա իշխանությունը, այդ անվանումից էլ ծագել է անգլերեն Gurkha (գուրկխեր) իր իշխանությունն է հաստատում ներկայիս Նեպալի տարածքում[2]։ 1814—1816 թվականներին տեղի է ունենում անգլո-նեպալական պատերազմը, պատերազմի ընթացքում գուրկխերը լուրջ դիմադրություն են ցուցաբերում Բրիտանական Օստ-Հնդկական ընկերությանը, ըստ խաղաղության պայմանագրի, որի արդյունքում ձևավորվեցին Նեպալի ներկայիս սահմանները և Նեպալը ենթարկեցվեց Բրիտանական գահին, Նեպալը կատարեց մի շարք տարածքային զիջումներ, որի դիմաց Բրիտանական Օստ-Հնդկական ընկերությունից պետք է տարեկան ստանար 200 հազ. ռուփի։
1815 թվականից սկսվել է գուրկխ կամավորներով բրիտանական բանակի շարքերի համալրումը։ Հնդկաստանի անկախացումից հետո գուրկխերը շարունակում են ծառայությունը Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի զիված ուժերում։ Ներկայիս օրենքներով գուրկխերը չեն համարվում վարձկաններ, քանի որ նրանք ամբողջովին ինտեգրված են անգլիական ռազմական համակարգին և ծառայում են նույն հիմքերով ինչ բրիտանացի զինծառայողները։ Նույն պայմանները գործում են նաև Հնդկաստանում ծառայող գուրկխերի նկատմամբ։
Գուրկխերի մեջ կան Նեպալի բոլոր էթնիկ խմբերի ներկայացուցիչներ։
Գուրկխերի մարտակոչ՝ «Jai Mahakali, Ayo Gorkhali» թարգմանվում է, որպես «Պատիվ մեծ Կալիին, գնում են Գուրկխերը»։
Գուրկխերի ավանդական զենքը՝ կուկրին է։