Գրեմ Փոլ
From Wikipedia, the free encyclopedia
Գրեմ Փոլ (անգլ.՝ Graham Poll; հուլիսի 29, 1963(1963-07-29), Հիթչին, Նորթ Հարթֆորդշիր, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), անգլիական ֆուտբոլի մրցավար։ Նրա մրցավարական կարիերան տևել է 26 տարի[2], այդ տարիներին ունեցել է 1544 հանդիպում։ Գրեմ Փոլը համարվում է անգլիացի նշանավոր ֆուտբոլային մրցավարներից մեկը[3][4], որին վստահում էին դատել բարձր մակարդակի հանդիպումները։ Նրա վերջին հանդիպումը ֆուտբոլային լիգայի առաջնության փլեյ-օֆֆ փուլի խաղն էր «Դերբի Քաունթի» և «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» խաղում 2007 թվականի մայիսի 28-ին[5]։
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 29, 1963(1963-07-29) (60 տարեկան) | ||
Ծննդավայր | Հիթչին, Նորթ Հարթֆորդշիր, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Փոլը բազմաթիվ հանդիպումներ է սպասարկել Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, Անգլիայի առաջնությունում, Անգլիայի Գավաթում և ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։ Միջազգային մրցաշարերի եզրափակիչները դատելը նա դադարեցրել Է 2006 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունից հեռացվելուց հետո՝ Խորվաթիայի և Ավստրալիայի հավաքականների խաղում անբավարար աշխատանքի համար[6]։