Գրումման
From Wikipedia, the free encyclopedia
«Գրումման» (անգլ.՝ Grumman Aircraft Engineering Corporation), ինքնաթիռներ արտադրող ամերիկյան ընկերություն, որը գոյություն է ունեցել 1929-1994 թվականներին, իր ժամանակի ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների ամերիկյան առաջատար արտադրողներից մեկը։ Մատուցվող ապրանքների և ծառայությունների վաճառքից ստացված հասույթի ավելի քան երկու երրորդը ստացվել է ռազմական պատվերների սպասարկման դաշնային հաճախորդների սեկտորից (բացառությամբ ամերիկյան զենքի և ռազմական տեխնիկայի օտարերկրյա պատվիրատուների)[1]։ 1980-ականներին պատվերների ծավալով այն մտնում էր ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրի տասնյակ խոշորագույն կապալառուների շարքում[2]։
Արագ փաստեր Գրումման, Տեսակ ...
Գրումման | |
---|---|
Տեսակ | ինքնաթիռաշինական ընկերություն և բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | դեկտեմբերի 6, 1929 |
Հիմնադիր | Leroy Grumman? |
Վայր | Bethpage, Օյսթեր Բեյ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | ավիացիոն արդյունաբերություն և ինքնաթիռաշինական ընկերություն |
Աշխատողների թիվ | 23 000 մարդ (1986) |
Մայր ընկերություն | Northrop Grumman ընկերություն |
Grumman Aerospace Corporation Վիքիպահեստում |
Փակել