Դասական ճարտարապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Դասական ճարտարապետություն՝ ճարտարապետություն, որը քիչ թե շատ, առաջացել է անտիկ աշխարհի հունական և հռոմեական ճարտարապետության ակունքներից, ավելի կոնկրետ` հռոմեացի ճարտարապետ Վիտրուվիուսի աշխատանքներից[1][2]։ Հավանաբար դասական ճարտարապետության տարբեր ոճեր գոյություն են ունեցել դեռևս կարոլինգյան վերածննդի ժամանակներից[1], և հատկապես իտալական վերածննդից սկսած։ Թեև ճարտարապետության դասական ոճերը կարող են շատ տարբեր լինել, միևնույնն է, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ դրանք բոլորն էլ օգտվում են դեկորատիվ և կառուցողական տարրերի ընդհանուր «բառարանից»[1][2][3]։ Արևմուտքի մեծ մասում տարբեր դասական ճարտարապետական ոճեր գերակշռել են ճարտարապետության պատմության մեջ` վերածննդից սկսած մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը, թեև այն մինչ օրս շարունակում է ոգեշնչել շատ ճարտարապետների։
«Դասական ճարտարապետություն» տերմինը վերաբերվում է նաև ցանկացած ոճի ճարտարապետության, որը վերածվել է նուրբ ճոխության, ինչպիսիք են օրինակ` դասական չինական ճարտարապետությունը կամ Մայաների դասական ճարտարապետությունը: Այն նաև կարող է վերաբերվել ցանկացած ճարտարապետության, որն իր մեջ ներառում է դասական գեղագիտական փիլիսոփայություն։ Այս տերմինը կարող է տարբեր կերպ օգտագործվել «ավանդական»-ից մինչև «ժողովրդական ճարտարապետություն», չնայած, որ այն կարող է դրա հետ կիսել հիմքում ընկած աքսիոմները։
Ժամանակակից շենքերի համար, որոնք հետևում են բնօրինակ դասական սկզբունքներին, երբեմն օգտագործվում է նոր դասական ճարտարապետություն տերմինը։