Դաֆնա Դյումորիե
անգլիացի գրող և կենսագիր / From Wikipedia, the free encyclopedia
Տիկին Դաֆնա Դյումորիե (անգլ.՝ Daphne du Maurier, լորդ Դաֆնա Բրաունինգ, մայիսի 13, 1907(1907-05-13)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 19, 1989(1989-04-19)[1][2][3][…], Par, Tywardreath and Par, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի գրող և կենսագիր, որը ստեղծագործել է հոգեբանական թրիլլերի ժանրում։ Գրողի արվեստն առաջին հերթին հայտնի է «Ռեբեկա» վեպով և «Թռչուններ» պատմվածքով, որն էկրանավորել է Ալֆրեդ Հիչքոքը։ 1952 թվականից Դաֆնա Դյումորիեն եղել է Թագավորական գրական կազմակերպության անդամ, 1977 թվականին պարգևատրվել է «Ամերիկյան պարգևավճարով՝ Դետեկտիվ գրականության ոլորտում ունեցած վարպետության համար»[9]։ 1938 թվականին ստացել է ԱՄՆ-ի Ազգային գրքի մրցանակ (անգլ.՝ National Book Award): Դաֆնա Դյումորիեն XX դարի[10] բրիտանացի ամենահայտնի գրողներից մեկն է։ Գրողի ստեղծագործությունների մեծ մասն ընկած է հայտնի կինոֆիլմերի հիմքում, իսկ «Ռեբեկա» վեպն էկրանավորվել է 11 անգամ[11]։ Դաֆնա Դյումորիեին ճանաչում բերեցին ոչ միայն նրա գրական ստեղծագործությունները։ Գրողի կենսագրությունը, նրա բարդ, երբեմն սկանդալային հարաբերությունները մտերիմների և ընկերների հետ, իրենց արտահայտությունն են գտել մամուլում։ Դաֆնա Դյումորիեի մահից հետո BBC հեռուստաընկերության կողմից նկարահանվեց «Դաֆնա» (անգլ.՝ Daphne, 2007[12]) կենսագրական ֆիլմը՝ արժանանալով հասարակության ոչ միանշանակ արձագանքին և գրողի ընտանիքի ծայրահեղ մերժողական գնահատականին[13]։
Դաֆնա Դյումորիե անգլ.՝ Daphne Busson du Maurier Browning | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Daphne Busson du Maurier |
Ծնվել է | մայիսի 13, 1907(1907-05-13)[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | ապրիլի 19, 1989(1989-04-19)[1][2][3][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Par, Tywardreath and Par, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Գրական անուն | Daphne du Maurier |
Մասնագիտություն | վիպասան, գրող, սցենարիստ, դրամատուրգ, կենսագիր և գիտաֆանտաստիկ գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | գոթական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | Ռեբեկա (վեպ), My Cousin Rachel?, Jamaica Inn?, Frenchman's Creek?, The House on the Strand?, The Scapegoat? և The Birds and Other Stories? |
Կուսակցություն | Mebyon Kernow? |
Պարգևներ | |
Ամուսին | Frederick Browning?[7] |
Զավակներ | Tessa Montgomery?[8][7], Flavia Leng?[8][7] և Christian Browning?[7] |
Կայք | dumaurier.org |
Daphne du Maurier Վիքիպահեստում |