Դելֆինարիում
From Wikipedia, the free encyclopedia
Դելֆինարիում, ակվարիում դելֆինների համար։ Դելֆինարիումի դելֆինները սովորաբար պահվում են մեծ լողավազանում, սակայն երբեմն դելֆինարիումի տնօրինությունը բաց է թողում դելֆիններին բաց ծով` կենդանիներին ազատությունից ամբողջովին չզրկելու նպատակով։
Որոշ դելֆինարիումներ բաղկացած են մեկ մեծ լողավազանից, որտեղ դելֆինները սովորաբար կատարում են տարբեր հնարքներ հանրության առաջ։ Կենդանիներին չձանձրացնելու և վնասներից խուսափելու նպատակով, մինչ ցուցադրությունը կենդանիները լինում են տվյալ երկրի կենտրոնական կենդանաբանական այգում կամ այլ այգիներում։
Թեև դելֆինարիում կառուցելու միտքը առաջացել է 19-րդ դարում, մարդիկ կարողացան ստեղծել առաջին դելֆինարիումը 20-րդ դարի վերջին` 1938 թվականին։ Դելֆինարիումի կառուցողների հիմնական մտահոգությունը կենդանիների գերությունը և պայմանների ապահովումն է։ 1960-ական թվականներին դելֆինարիումները տարածվեցին ամբողջ աշխարհով մեկ և արժանացան քննաատության բնապահպանների կողմից։ Այս ժգոհությունները 21-րդ դարի սկզբին վերաճեցին, հանգեցնելով մի շարք երկրներում դելֆինարիումների փակման։