Դեղահաբ
From Wikipedia, the free encyclopedia
Դեղահաբ (լատին․՝ tabulettae` դեղահատ), դեղաբանական օրալ դոզավորման ձև կամ մեկ պինդ դոզավորման ձև։ Դեղահաբերը կարող են սահմանվել որպես դեղամիջոցի պինդ միավոր դեղաչափի ձև կամ համապատասխան օժանդակ նյութերով դեղամիջոցներ։ Այն ներառում է ակտիվ և օժանդակ նյութերի խառնուրդ, սովորաբար փոշու տեսքով, որոնք սեղմված կամ խտացված են։
Դեղահաբերը պատրաստվում են կաղապարման կամ սեղմման միջոցով։ Օժանդակ նյութերը կարող են ներառել նոսրացուցիչներ, կապակցանյութ կամ հատիկավոր նյութեր, գլիդանտներ (հոսքի օժանդակ սարք) և քսուքներ՝ որակյալ դեղահաբ ստանալու համար․ քայքայող միջոցներ, որոնք նպաստում են մարսողական տրակտում դեղահաբերի քայքայմանը․ քաղցրացուցիչներ կամ բուրավետ նյութեր՝ համը լավացնելու համար․ և գունանյութեր՝ դեղահաբերը վիզուալ գրավիչ դարձնելու համար կամ օգնում են անհայտ դեղահաբի տեսողական նույնականացմանը։ Հաճախ կիրառվում է պոլիմերային ծածկույթ՝ դեղահաբն ավելի հանգիստ և հեշտ կուլ տալու, ակտիվ բաղադրիչի անջատման արագությունը վերահսկելու, շրջակա միջավայրի նկատմամբ ավելի դիմացկուն դարձնելու (պահպանման ժամկետը երկարացնելու) կամ դեղահաբի տեսքը բարելավելու համար։ Դեղահաբերն ի սկզբանե պատրաստվում էին սկավառակի տեսքով, ինչ գույնի էլ որ դրանց բաղադրիչները լինեին, բայց այժմ պատրաստվում են բազմաթիվ ձևերով ու գույներով, որոնք օգնում են տարբերել դեղամիջոցները։ Դեղահաբերի վրա հաճախ առկա են նշաններ, տառեր և թվեր, որոնք հնարավորություն են տալիս ճանաչել դրանք։ Կուլ տալու համար նախատեսված դեղահաբերի չափերը տատանվում են մի քանի միլիմետրից մինչև մոտ մեկ սանտիմետր։
Սեղմված դեղահաբն այսօր ամենատարածված օգտագործվող դոզավորումն է։ Բոլոր դեղատոմսերի մոտ երկու երրորդը տրվում է որպես պինդ դեղաչափերի ձևեր, և դրանց կեսը սեղմված հաբեր են։ Դեղահաբը կարող է ձևակերպել ճշգրիտ դեղաչափի կոնկրետ վայրի հասցեավորումը։ Այն սովորաբար ընդունվում է օրալ ձևով, բայց կարող է կիրառվել նաև ենթալեզվային, բերանային, հետանցքային կամ ներհեշտոցային ճանապարհով։ Դեղահաբերն ընդամենը մարդու օրալ օգտագործման համար նախատեսված դեղերի մի տեսակն է, օրալ օգտագործման համար նախատեսված են նաև օշարակները, էլիքսիրները, լուծույթներն ու էմուլսիաները։