Դենդրիտային բջիջ
From Wikipedia, the free encyclopedia
Դենդրիտային բջիջ (ԴԲ, անգլ.՝ Dendritic cells, DC), մասնագիտացված լեյկոցիտար բջիջ, որը իրագործում էանտիգենի ներկայացում։ Հիմնականում ունեն ելուստավոր կառուցվածք։ Դենդրիտային բջիջներն իմուն համակարգում կարևորագույն գործառույթ են կատարում, քանի որ իրանք անհրաժեշտ են T-բջիջ կախյալ պատասխանի համար։ Դենդրիտային բջիջները էքսպրեսսում են հյուսվածքահամատեղելիության մոլեկուլներ՝ (MHC-I) և II (MHC-II), որոնց վրա էլ իրենք T-լիմֆոցիտներին անտիգեն են ներկայացնում։
Դենդրիտային բջիջ | |
---|---|
Տեսակ | բջջի տեսակ |
Ենթադաս | Լեյկոցիտ, antigen-presenting cell? և differentiated hemal cell?[1] |
MeSH | A11.066.270, A11.436.270, A15.382.066.270 և A15.382.670.260 |
Foundational Model of Anatomy | 83036 |
Terminologia Histologica | H1.00.01.0.00038 |
Dendritic cells Վիքիպահեստում |
Գրեթե բոլոր դենդրիտային բջիջները ունեն ոսկրածուծային ծագում, բացի ֆոլիկուլային դենդրիտային բջիջներից, որոնք ունեն մեզենքիմալ ծագում։ Ոսկրածուծային ծագման դենդրիտային բջիջները պատկանում են ինչպես միելոիդ ծլին, այնպես էլ լիմֆոիդ։ Դենդրիտային բջիջնռր կարող են ստացվել նաև ֆիբրոբլաստերից, ինչպես նաև ծայրամասային արյան մոնոցիտներից և ոսկրածուծի ցողունային բջիջներիվ։ Գոյություն ունեն դենդրիտային բջիջների մի քանի տեսակ՝ միելոիդ դենդրիտային բջիջներ, պլազմոցիտոիդ դենդրիտային բջիջներ, ֆոլիկուլյառ դենդրիտային բջիջներ և Լանգերհանսի բջիջներ։
Դենդրիտային բջիջները կարևոր դեր են խաղում աուտոիմուն հիվանդությունների զարգացման համար, ինչպես նաև խաղցկեղի և բազում այլ հիվանդությունների զարգացման գործում։ Մի շարք վիրուսների համար, օրինակ՝ ՄԻԱՎ-ի, դենդրիտային բջիջները թիրախի դեր են խաղում։ Երբեմն դենդրիտային բջիջները քաղցկեղի պատճառ են դառնում՝ չարորակ վերածնման պատճառով։
Դենդրիտային բջիջները առաջին անգամ նկարագրել է Պաուլ Լանգերհանսը՝ 1868թ-ին։ Ինչի արդյունքում իր հայտնաբերված բջիջների որոշ տարատեսակ անվանել են Լանգերհանսի բջիջներ։ Բջիջների գործառույթը հնարավոր եղավ բացահայտել XX դարի երկրորդ կեսին։ 1973թ․-ին Ռալֆ Սթայնմանն և Զանվիլ Կոն-ը գործածության բերեցին «դենդրիտային բջիջ» արտահայտությունը։
2011թ-ին բջիջների բացահայտման համար Սթայմանն արժանացավ ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի։