Դեսմուրգիա
From Wikipedia, the free encyclopedia
Դեսմուրգիա (հուն․՝ δεσμός - «կապ, վիրակապ» և έργον — «գործ»), վիրաբուժության բաժին, որն ուսումնասիրում է կապերի և վիրակապերի տեսակները, դրանց դնելու եղանակներն ու նպատակները։
Վիրակապը համալիր միջոց է, որը կիրառվում է վերքն արտաքին միջավայրի ներգործությունից պաշտպանելու նպատակով։ Վիրակապերը կազմված են երկու մասերից ՝ բուն վիրակապից (վիրակապական նյութը դրված վերքի վրա) և ամրացնող մասից (կապ), որը պահում է վիրակապական նյութը մարմնի մակերեսի վրա։
Վիրակապությունը բուժական պրոցեդուրա է, որի ընթացքում հեռացվում է հին վիրակապը, հարդարվում վերքի շրջապատը, մշակվում բուն վերքը, հեռացվում կարերը, մանրէազերծ վիրակապական նյութով ծածկվում վերքը, վիրակապական նյութով ամրացվում է վերքի մակերեսը։
Կապեր դնելու համար օգտագործվում են փափուկ և կոշտ կապեր, որոնք դրվում են ըստ կապեր դնելու համար կիրառվող նյութի տեսակի։
Կոշտ կապերը կիրառվում են կոտրվածքների դեպքում բուժական անշարժացման համար և դրվում են հիմնականում գիպսով։