Դիակոպտոն
From Wikipedia, the free encyclopedia
Դիակոպտոն (հուն․՝ Διακοπτόν), փոքր քաղաք Հունաստանում, որը գտնվում է Պելոպոնեսի հյուսիսում։ Մտնում է Արևմտյան Հունաստանի կազմի մեջ գտնվող Ահեյա ծայրամասային միավորի Էյալիա համայնքի կազմի մեջ։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչության թիվը կազմում է 2183 մարդ։ Քաղաքը գտնվում է Կորինֆյան ծովածոցի ափին՝ Վուրայկոս գետի ակունքից ոչ հեռու։ 1885 թվականին կառուցվել է երկաթուղին, որը Դիակոպտոնը կապել է Կալավրիտա քաղաքի հետ։ Միաժամանակ քաղաքի միջով անցել է Աթենք-Կորինթոս-Պատրաս հին ազգային ճանապարհ 8-ը։ Նոր ազգային ճանապարհ 8ա-ն անցել է քաղաքից 1 կմ հարավ։ Դիակոպտոնը գտնվում է Պատրասից 40 կմ արևելք և Էյոնից 15 կմ հարավ-արևելք։
Արագ փաստեր Դիակոպտոն, Երկիր ...
Երկիր | Հունաստան |
---|---|
Կարգավիճակ | բնակավայր |
Մտնում է | Aigialeia Municipality? և Commune of Diakopto, Achaia? |
ԲԾՄ | 1 մետր |
Բնակչություն | ▼1912 մարդ (2021) |
Հեռախոսային կոդ | 2691 |
Փոստային ինդեքսներ | 250 03 |
web.archive.org/web/20090831073205/http://www.diakopto.gov.gr/ | |
Փակել