Դիդգորի ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Դիդգորի ճակատամարտ, առճակատում, որը տեղի է ունեցել 1121 թվականի օգոստոսի 12-ին Տփղիսի մերձակայքում գտնվող Դիդգոր բնակավայրում, մի կողմից՝ Սելջուկյան սուլթանության (և դաշնակիցների՝ Ելտկուզյանների, Շադդադյանների, Տփղիսի ամիրայության և Շահ Արմենների), մյուս կողմից՝ Վրաց թագավորության միջև[1]։ Հատկանշական է, որ վրացական բանակում կռվում էին նաև զգալի ալաններ, ղփչաղներ, հայեր, ինչպես նաև ֆրանկյան խաչակիրներ։ Դա է պատճառը, որ ճակատամարտը հայտնի է նաև որպես վրաց խաչակրաց արշավանք։
Թվական | օգոստոսի 12, 1121 |
---|---|
Մասն է | վրաց-սելջուկյան պատերազմ |
Վայր | Դիդգոր, Քվեմո Քարթլի, Վրաց թագավորություն |
Արդյունք | Վրացական կողմի վճռական հաղթանակ |
Հակառակորդներ | |
Սելջուկյան սուլթանություն | Վրաց թագավորություն |
Հրամանատարներ | |
Իլղազի | Դավիթ Դ Շինարար |
Կողմերի ուժեր | |
արդի վրացական տվյալներ՝ 100,000-250,000; այլ աղբյուրների համաձայն՝ պատմագիտական վկայություններ` 400,000-600,000 կամ 800,000 | Ընդհանուր հաշվով՝ 55,600
|
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Մեծ մուսուլմանական բանակը՝ Իլղազիի գլխավորությամբ, նախահարձակ է լինում և խայտառակ պարտություն կրում Դավիթ Դ Շինարարի ղեկավարած զինուժի կողմից[2]։ Դավիթ Շինարարի հաղթանակը պայմանավորված էր արդյունավետ, հեռատեսական մարտավարությամբ և բարենպաստ պատերազմական իրադրությամբ։ Դիդգորի ճակատամարտը վրաց-սելջուկյան պատերազմի գագաթնակետն էր, որն էլ հանգեցնում է 1122 թվականի Տփղիսի ազատագրմանը։ Տփղիսի ամիրայության տապալումից հետո Դավիթ Շինարարը Վրաց թագավորության մայրաքաղաքը Քութայիսից տեղափոխվում է Տփղիս (Թբիլիսի` Վրաստանի ներկայիս մայրաքաղաք)։
Դիդգորի ճակատամարտի հաղթանակով մեկնարկում է միջնադարյան Վրաստանի պատմության ոսկեդարը, որի մասին հավաստում են վրացական տարեգրությունները։ Մերօրյա իրականությունում ամեն տարվա օգոստոս-սեպտեմբերին նշվում է Դիդգորի ճակատամարտի հաղթանակին նվիրված համավրացական փառատոնը՝ Դիդգորոբան։