Դինարա
From Wikipedia, the free encyclopedia
Դինարա (խորվ.՝ Dinara), լեռ Խորվաթիայում և Բոսնիա և Հերցեգովինայում 1913 մ բարձրությամբ (գագաթ՝ Տրոգլավ)[1], Դինարյան բարձրավանդակի մասը։ 1831 մետր բարձրության Սինյալ գագաթը խորվաթական ամենաբարձր գագաթն է[1][2]։ Տեղակայված է Դալմաթիայում Խորվաթիայի և Բոսնիա և Հերցեգովինայի սահմանին, Կնին քաղաքի հարևանությամբ։ Լեռան ստորոտում տեղակայված է Կիևո բնակավայրը, որից տպավորիչ տեսարան է բացվում դեպի լեռը։ Դինարան համարվում է Դինարյան բարձրավանդակի բազմաթիվ գագաթներից մեկը, սակայն նկատելիորեն տարբերվում է շրջապատող լանդշաֆտից։ Բուսականությունը լեռան վրա աղքատ է, ծառեր չկան։
Արագ փաստեր Դինարա, Տեսակ ...
Դինարա | |
---|---|
խորվ.՝ Dinara | |
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | |
Լեռնաշղթա | Դինարյան բարձրավանդակ |
Մասն է | Դինարյան բարձրավանդակ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1913 մետր |
Հարաբերական բարձրություն | 1086 մետր |
Երկարություն | 30 կմ |
Լայնություն | 10 կմ |
Բարձրագույն գագաթ | Տրոգլավ |
Փակել