Դինար (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
Դինար (ֆր.՝ Dinard), համայնք Ֆրանսիայի հյուսիսարևմտյան մասում՝ Բրետան երկրամասի Իլ և Վիլեն դեպարտամենտի Սեն Մալոյի շրջանի Սեն Մալո-2 կանտոնում։ Ընկած է Ռանսի գետաբերանի մերձակայքում՝ Լա Մանշի ափի այն հատվածում, որը հայտնի է Զմրուխտե ափ անվանումով (ֆր.՝ Côte d’Émeraude), երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 330 կիլոմետր դեպի արևմուտք, դեպարտամենտի վարչական կենտրոնից՝ Ռեն քաղաքից 65 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք[4]։ Դինարի դիմաց՝ Ռանս գետի հակառակ ափին ընկած է Սեն Մալո քաղաքը։ Զբաղեցնում է քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 10 230[5], 2018 թվականի տվյալներով՝ 10 181:
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Դինար | |||||
ֆր.՝ Dinard[1] | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Մակերես | 7,84 կմ² | ||||
ԲԾՄ | 28 մետր | ||||
Բնակչություն | ▼10 219 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 35800[3] | ||||
Պաշտոնական կայք | ville-dinard.fr(ֆր.) | ||||
| |||||
Փակել
Դինարը համբավավոր ծովափնյա առողջարանային քաղաք է Ատլանտյան օվկիանոսի ափին։