Դիրիժոր
անձ, որ ղեկավարում է երգչախումբը կամ նվագախումբը / From Wikipedia, the free encyclopedia
Դիրիժոր (ֆր.՝ diriger – «ուղղություն տվող» բառից), երաժիշտ, որը խմբավարում է նվագախումբը, տալիս է երաժշտական գործիքների մուտքերը, ստեղծագործության տեմպը և այլն[1]։ Դիրիժորը կարող է ղեկավարել տարբեր նվագախմբեր՝ սիմֆոնիկ, ջազ, ազգային նվագարաններ և այլն։ Շատ կոմպոզիտորներ, ինչպիսիք են Յոզեֆ Հայդնը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Լյուդվիգ վան Բեթհովենը, Ֆելիքս Մենդելսոնը եղել են նաև դիրիժորներ։ Նրանք ղեկավարել են տարբեր սիմֆոնիկ և ֆիլհարմոնիկ նվագախմբեր՝ կատարելով իրենց իսկ գրած ստեղծագործությունները։ Դիրիժորը կարող է ձեռքին պահել փոքրիկ փայտիկ, չնայած ոմանք այն չեն օգտագործում։