Դոմինիկ Հաշեկ
From Wikipedia, the free encyclopedia
Դոմինիկ Հաշեկ (չեխ.՝ Dominik Hašek, հունվարի 29, 1965), չեխ նախկին հոկեյիստ, դարպասապահ։ Մասնագիտական կարիերայի ընթացքում 16 մրցաշրջան անցկացրել է Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Չիկագո Բլեքհոքս» «Բաֆալո Սեյբրզ» «Օտտավա Սենատորզ» և «Դետրոյթ Ռեդ Ուինգս» ակումբներում։ Հանդես է եկել նաև ռուսական «Սպարտակում», ինչպես նաև բազմաթիվ այլ չեխական ակումբներում։ Հոկեյի ազգային լիգայում ելույթներ ունենալու տարիներին համարվել է առաջնության լավագույն դարպասապահներից մեկը։
Հաշեկը «Դետրոյթ Ռեդ Ուինգսի» կազմում 2006-07 մրցաշրջանում | |
Ծնվել է | Դոմինիկ Հաշեկ Dominik Hašek հունվարի 29, 1965 (59 տարեկան) Պարդուբիցե, Չեխոսլովակիա |
---|---|
Մականուն | Գերիշխող (Dominator) |
Ազգություն | Չեխ |
Հասակ | 1,85 մ |
Քաշ | 75 կգ |
Դիրք | Դարպասապահ |
Բռնվածք | Ձախ |
Նախկին ակումբներ | ELH ՀԱ Պարդուբիցե ՀԱ Դուկլա Յիհլավա ՀԱ Յիհլավա NHL Չիկագո Բլեքհոքս Բաֆալո Սեյբրզ Օտտավա Սենատորզ Դետրոյթ Ռեդ Ուինգս KHL ՀԱ Սպարտակ Մոսկվա |
Ազգային հավաքական | Չեխիա Չեխոսլովակիա |
NHL դրաֆթ | 1983 / 199-րդ ընտր. |
Դրաֆթի ակումբ | Դետրոյթ Ռեդ Ուինգս |
Ակտիվ շրջան | 1980–2011 |
1990-ականների և վաղ 2000-ականների ընթացքում Հաշեկն արժանացել է 6 Վեզինայի գավաթի, որը շնորհվում է մրցաշրջանի լավագույն արդյունքն ունեցող դարպասապահին։
«Ռեդ Ուինգսի» կազմում 2002 թվականին նվաճել է Սթենլիի գավաթը՝ դառնալով տվյալ մրցանակին արժանացած եվրոպացի առաջին մեկնարկային հոկեյիստը։
Ակումբային կարիերայից զատ, հանդես է եկել նաև Չեխիայի Հանրապետության տափօղակով հոկեյի ազգային հավաքականում՝ նվաճելով ոսկե մեդալ 1998 թվականի Նագանոյի և բրոնզե մեդալ 2006 թվականի Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերում։
Բազմաթիվ առիթներով կանադացի նշանավոր հոկեյիստ Ուեյն Գրեցկին Հաշեկին նկարագրել է որպես «լավագայն հոկեյիստը խաղում»[1]։