Դոնդող (ուտեստ)
From Wikipedia, the free encyclopedia
Դոնդող (ստուդեն) — ուտեստ, որը թանձրանում է այնքան, մինչև վերածվի ժելեանման մասսայի։ Ստացվում է մսի կտորներով սառեցրած մսի արգանակից։ Ուտեստը հայտնի է դարձել 16-րդ դարից[1]։
Ուկրաինական խոհանոց, Բելառուսական խոհանոց և Ռուսական խոհանոց | |
---|---|
Ենթատեսակ | սննդամթերք, կերակուր և դոնդող |
Հիմնական | խոզի միս և Տավարի միս |
Aspics Վիքիպահեստում |
Դոնդողը չի հանդիսանում դոնդողավոր ուտելիքների տարատեսակ, քանի որ ժելեանման կազմությունը չի հանդիսանում ժելեանման նյութերի (ժելատին կամ ագար-ագար) օգտագործման հետևանք, իսկ դոնդողը հանդիսանում է առանց հավելումների ուտեստ։
Դոնդողը և ստուդենը կարելի է ասել՝ նույն ուտեստներն են։ Ռուսաստանի հյուսիս-արևմտյան և հյուսիսային շրջաններում այս ուտեստին հիմնականում անվանում են ստուդեն, իսկ հարավային և հարավ-արևելյան շրջաններում՝ դոնդող[2]։ Բացի այդ, երբեմն դոնդող անվանումը կիրառվում է խոզի կամ խոզի և տավարի մսից ստացված արգանակի հետ, որպեսզի տարբերվի այն ուտեստից, որը ստացվում է միայն տավարի մսի արգանակից[2]։
Ստուդենը պատրաստվում է կովի գլխից, ուղեղից և 4 ոտքերից, սակայն միանգամայն թույլատրելի է օգտագործել ոտքերը՝ ավելացնելով մսի կտորներ, պոչը և այլն[3]։ Եթե խոսքը գնում է խոզի մսից պատրաստվող ստուդենի մասին, ապա կարելի է օգտագործել խոզի ականջները, պոչը, ոտքերը։
Գոյություն ունեն դոնդողի ազգային տարատեսակներ՝ վրացական մուժուժի, մոլդովական հավով ստուդեն և այլն։
Գերմաներեն Sülze (ստուդեն) բառից ծագել է ռուսական զելցը։
Տարբեր երկրներում ուտեստը ունի տարբեր անվանումներ՝
- Լեհաստան— «galareta»
- Բելառուս— «халоднае»
- Ուկրաինա— «холодець», «драглі»
- Լատվիա— «aukstā gaļa» կամ «galerts»
- Ռումինիա— «piftie» կամ «rǎcituri»
- Բուլղարիա— «пача»
- Սերբիա— «пихтије»
- Լիտվա— «šaltiena»
- Էստոնիա— «sült»
Շատ հաճախ ուտեստը մատուցվում է ծովաբողկի կամ մանանեխի հետ։