Դորա Բակոյաննի
From Wikipedia, the free encyclopedia
Թեոդորա «Դորա» Բակոյաննի (հուն․՝ Θεοδώρα "Ντόρα" Μπακογιάννη; արտասանություն: [ˈdoɾa bakoˈʝani], օրիորդական ազգանունը՝ Միցոտակիս, հուն․՝ Μητσοτάκη; մայիսի 6, 1954(1954-05-06)[1], Աթենք, Հունաստան), հույն քաղաքական գործիչ։ 2006 - 2009 թվականներին եղել է Հունաստանի արտաքին գործերի նախարար, որը կնոջ կողմից երբևէ զբաղեցված ամենաբարձր պաշտոնն էր Հունաստանի կառավարությունում։ 2009 թվականին եղել է նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահը։ Դրանից առաջ, 2003-2006 թվականներին Աթենքի քաղաքապետն էր՝ առաջին կին քաղաքապետը քաղաքի պատմության ընթացքում և առաջին կինը, որն Օլիմպիական խաղեր հյուրընկալող քաղաքի քաղաքապետ էր։ 1992-1993 թվականներին եղել է Հունաստանի մշակույթի նախարարը։
Դորա Բակոյաննի հուն․՝ Ντόρα Μπακογιάννη | |
Կուսակցություն՝ | Նոր ժողովրդավարություն |
---|---|
Կրթություն՝ | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Աթենքի համալսարան և German School of Athens? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծննդյան օր | մայիսի 6, 1954(1954-05-06)[1] (69 տարեկան) |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
Դինաստիա | Mitsotakis family? |
Քաղաքացիություն | Հունաստան |
Ի ծնե անուն | հուն․՝ Θεοδώρα Μητσοτάκη |
Հայր | Կոնստանտինոս Միցոտակիս |
Մայր | Մարիկա Միցոտակի |
Ամուսին | Isidoros Kouvelos? |
Զավակներ | Kostas Bakoyannis? և Alexia Bakoyannis? |
Կայք՝ | dorabak.gr |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Բակոյաննին աշխատել է որպես հելլենական պառլամենտի անկախ անդամ, որը ոչ պաշտոնապես ներկայացնում էր 2010 թվականին իր կողմից հիմնադրված «Ժողովրդավարական դաշինք» քաղաքական կուսակությունը, երբ կուսակցության ուղեգծին հակառակ քվեարկելու համար նրան հեռացրել էին «Նոր դեմոկրատիա» կուսակցությունից։ 2012 թվականի մայիսին ընտրություններից առաջ Հունաստանում առաջացած ճգնաժամային իրավիճակի պատճառով «Ժողովրդավարական դաշինք»-ը որոշել է համագործակցել «Նոր դեմոկրատիա»-ի հետ ու կասեցնել իր գործունեությունը[4]։ Դորա Բակոյաննին միացել է «Նոր դեմոկրատիա»-ին 2012 թվականի մայիսի 21-ին՝ հունիսյան պառլամենտական ընտրություններից առաջ։