Դուգլաս Էնգելբարտ (անգլ.՝ Douglas Carl Engelbart, հունվարի 30, 1925(1925-01-30)[1][2], Պորտլենդ[3][4][5] - հուլիսի 2, 2013(2013-07-02)[6][7][8], Աթերտոն, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9])[19], մարդ-մեքենա ինտերֆեյսի առաջին հետազոտողներից մեկը և համակարգչային մանիպուլյատորի՝ մկնիկի[20] գյուտարարը։ Նրա այլ գյուտերի շարքին են դասվում նաև օգտատիրոջ գրաֆիկական ինտերֆեյսը, հիպերհղումը, տեքստային խմբագրիչը, առցանց խմբային կոնֆերանսները[19][21]։
Արագ փաստեր Դուգլաս Էնգելբարտանգլ.՝ Douglas Carl Engelbart, Ծնվել է ...
Դուգլաս Էնգելբարտ անգլ.՝ Douglas Carl Engelbart |
---|
|
Ծնվել է | հունվարի 30, 1925(1925-01-30)[1][2] Պորտլենդ[3][4][5] |
---|
Մահացել է | հուլիսի 2, 2013(2013-07-02)[6][7][8] (88 տարեկան) Աթերտոն, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9] բնական մահով[10] |
---|
Բնակության վայր(եր) | Աթերտոն և Պորտլենդ |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ[11] |
---|
Մասնագիտություն | գյուտարար |
---|
Հաստատություն(ներ) | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Թիմշեր, Դուգլաս ՄաքԴոնել, Ամերիկյան շահույթ չհետապնդող գիտական հետազոտությունների ինստիտուտ և Ames Research Center?[12] |
---|
Գործունեության ոլորտ | ինֆորմատիկա, գյուտ և էլեկտրատեխնիկա |
---|
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1952), Օրեգոնի պետական համալսարան (1948), Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1955), Օրեգոնի համալսարան և Franklin High School? |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
---|
Գիտական ղեկավար | Ջոն Ռոբերտ Վուդիարդ |
---|
Ազդվել է | Պոլ Օտլե, Վաններ Բուշ, Բենջամին Լի Ուորֆ, Ալֆրեդ Կորժիբսկի և Այվեն Սազերլենդ |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Ballard Fish? և Karen O'Leary Engelbart? |
---|
Երեխա(ներ) | Քրիստինա Էնգելբարտ |
---|
Կայք | dougengelbart.org |
---|
Douglas Engelbart Վիքիպահեստում |
Փակել
Էնգելբարտը եղել է ավելի քան 25 աշխատանքների հեղինակ, ստացել է 20 գյուտերի արտոնագրեր, բազմաթիվ պարգևներ (1987 թվականին՝ PC Magazine Lifetime Achievement Award, 1990 թվականին՝ ACM Software System մրցանակ և այլն)։ Կյանքի վերջին տարիներին Էնգելբարտը Ֆրոդ Հեգլանդի (անգլ.՝ Frode Hegland) հետ միասին աշխատել է համացանցի հիպերտեքստի բնույթը բարելավելու նախագծի վրա։