Դուգլաս Մաուսոն
From Wikipedia, the free encyclopedia
Սըր Դուգլաս Մաուսոն՝ (մայիսի 5, 1882(1882-05-05)[1], Shipley, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[2] - հոկտեմբերի 14, 1958(1958-10-14)[2][1], Brighton) Բրիտանական կայսրության շքանշանի արժանացած, Թագավորական ընկերության անդամ[7], Ավստրալիայի գիտությունների ակադեմիայի անդամ ավստալացի երկրաբան, Անտարկտիկայի հետախույզ և ակադեմիկոս։ Ռուալ Ամունդսենի, Ռոբերտ Սքոթի և Էռնեստ Շեքլտոնի հետ միասին Անտարկտիկայի հետազոտության հերոսական դարաշրջանում եղել է արշավախմբի գլխավոր ղեկավար։
Դուգլաս Մաուսոն անգլ.՝ Sir Douglas Mawson | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1882(1882-05-05)[1] |
Ծննդավայր | Shipley, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[2] |
Մահացել է | հոկտեմբերի 14, 1958(1958-10-14)[2][1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Brighton |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և Ավստրալիա |
Կրթություն | Սիդնեյի համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | գիտության բակալավր և գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող և երկրաբան |
Աշխատավայր | Ադելաիդայի համալսարան |
Ամուսին | Francisca Adriana Mawson? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն և Ավստրալիայի գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Patricia M. Mawson?[6] |
Douglas Mawson Վիքիպահեստում |
Մաուսոնը ծնվել է Անգլիայում և տեղափոխվել է Ավստրալիա մանուկ հասակում։ Ավարտել է Սիդնեյի համալասարանի հանքարդյունաբերության ինժեներական և երկրաբանության ֆակուլտետները։ 1905 թվականին Ադելաիդայի համալսարանում դասավանդել է հանքաբանություն և հանքանյութաբանություն։ Անտարկտիկայում նրա առաջին փորձը եղել է որպես Շեքլտոնի «Նիմրոդ» արշավախմբի անդամ (1907–1909), իր ուսուցիչ՝ Դեյվիդ Էջվորդի հետ միասին։ Նրանք դեպի հյուսիս ուղևորվող արշաբախմբի անդամներից էին, որը հասավ Հարավային մագնիսական բևեռին և բարձրացավ Էրեբուս լեռը։
Շեքլտոնի արշավին մասնակցելուց հետո Մաուսոնը դարձավ Անտարկտիկայի ավստրալիական արշավի (1911–1914) գլխավոր հեղինակը։ Արշավախումբը ուսումնասիրեց նախկինում չուսումնասիրված շրջանների հազարավոր կիլոմետրեր, հավաքեց երկրաբանական և բուսաբանական նմուշներ, կատարեց կարևոր գիտական դիտարկումներ։ Մաուսոնը՝ դեպի Հեռավոր Արևելք ուղևորվող, երեք անձից բաղկացած արշավախմբի միակ փրկված անդամն էր։ Այդ արշավախումբը ճանապարհորդեց Մերց և Նինիս սառցադաշտերով, որոնք անվանել էին Մաուսոնի երկու մահացած ուղեկիցների անուններով։ Նրանց մահը ստիպեց նրան մեկ ամսից ավելի միայնակ ճանապարհորդել՝ արշավախմբի հիմնական բազա վերադառնալու համար։
1914 թվականին Մաուսոնը ստացել է ասպետի կոչում, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատել բրիտանացի և ռուս զինվորականների հետ։ 1919 թվականին նա վերադարձել է Ադելաիդայի համալսարան, իսկ 1921 թվականին դարձել պրոֆեսոր՝ մեծ ներդրում ունենալով ավստրալիական երկրաբանության մեջ։ Նա վերադարձավ որպես Բրիտանական ավստրալիական և Նոր Զելանդիայի անտարկտիկայի հետազոտական արշավախմբի ղեկավար (1929–1931), ինչը հանգեցրեց տարածքային պահանջի՝ Անտարկտիկայի ավստրալիական տարածքի տեսքով։ Մաուսոնի անունը կապվում է բազմաթիվ տեսարժան վայրերի հետ, իսկ 1984-1996 թվականներին հայտնվել է ավստրալիական 100 դոլարանոց թղթադրամի վրա։