Դռան բռնակ
From Wikipedia, the free encyclopedia
Դռան բռնակ սարք, որն օգտագործվում է դուռը բացելու կամ փակելու համար։ Դռների բռնակներ կարելի է տենել բոլոր տեսակի դռների վրա՝ ներառյալ բնակելի և առևտրային շենքերի արտաքին դռները, ներքին դռները, պահարանների դռները և մեքենաների դռները։ Գոյություն ունեն դռան բռնակի բազմաթիվ ձևավորումներ՝ կախված համապատասխան կիրառումից։ Բռնակները մեծ մասամբ, հատկապես առևտրային և բնակելի դռների համար, ներառում են սողնակային կամ կողպման մեխանիզմներ կամ դրանք արտադրվում են դռների կողպման կամ փակման ստանդարտացված մեխանիզմներին հարմարվելու համար։
Դռան բռնակի ամենատարածված տեսակներն են լծակային բռնակը և գնդաձև բռնակը։ Դռների բռնակները կարող են պատրաստվել տարբեր նյութերից։ Օրինակները ներառում են արույր, ճենապակի, ապակի, փայտ և բրոնզ[1]։ Դռների բռնակները գոյություն ունեն առնվազն 5000 տարի։ Դրանց դիզայնը զարգացել է ավելի առաջադեմ մեխանիզմներով և տեսակներով։
Որոշ դռների բռնակներ ձեռքով կամ ոտքով են աշխատում՝ վարակիչ հիվանդությունների փոխանցումը նվազեցնելու համար։