Դևիդ Էդուարդ Հյուզ
From Wikipedia, the free encyclopedia
Դևիդ Էդուարդ Հյուզ (անգլ.՝ David Edward Hughes, մայիսի 16, 1831(1831-05-16)[1][2], Bala, Գվինեդ, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 22, 1900(1900-01-22)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի ֆիզիկոս և գյուտարար, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1880)։
Դևիդ Էդուարդ Հյուզ David Edward Hughes | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1831(1831-05-16)[1][2] Bala, Գվինեդ, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հունվարի 22, 1900(1900-01-22)[1][2] (68 տարեկան) Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Հայգեյթ գերեզմանատուն |
Բնակության վայր(եր) | Bardstown? և Bowling Green? |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | երաժիշտ, գյուտարար, ֆիզիկոս և երաժշտագետ |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Ալմա մատեր | Spalding Hall? |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Աննա Մերիլ Չադբորն Մորի Հյուզ |
David Edward Hughes Վիքիպահեստում |
1838 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։ Օժտված լինելով երաժշտական բացառիկ ընդունակություններով՝ 1850 թվականին Հյուզը դարձել է Բարդսթաունի քոլեջի (Կենտուքի նահանգ) երաժշտության պրոֆեսոր, իսկ 1851 թվականին՝ նաև ֆիզիկայի պրոֆեսոր։ 1855 թվականին ստացել է տառատպիչ հեռագրական ապարատի առաջին արտոնագրերը։ 1856 թվականից Հյուզի ապարատը սկսել է օգտագործվել ԱՄՆ-ում, իսկ 1862 թվականից՝ Եվրոպայում։ 1867 թվականին Հյուզը տեղափոխվել է Լոնդոն։ Հյուզը նաև ածխային միկրոֆոնի (1878), ինդուկտիվ կշեռքի (1879) և ձայնաչափի (1879) գյուտարարն է։