Եգիպտոսի մարզեր
From Wikipedia, the free encyclopedia
Տե՛ս նաև՝ Եգիպտոսի վարչական բաժանում
Եգիպտոսի մարզեր (محافظة muḥāfaẓah; muḥāfaẓat ; plural։ محافظات muḥāfaẓāt )[1], Եգիպտոսի վարչատարածքային բաժանման միավոր։ Եգիպտոսը կազմված է 27 մարզերից («մուհաֆազա»)։ Եգիպտոսի մարզերը երկրի իրավասության հիերարխիայի վերին աստիճանն են։ Մարզը կառավարվում է մարզպետի կողմից, որը նշանակվում է Եգիպտոսի նախագահի կողմից և ծառայում է նախագահի հայեցողությամբ։ Մարզերի մեծ մասում բնակչության խտությունը հազարից պակաս է մեկ կմ2-ում, մինչդեռ երեք ամենամեծ մարզերում բնակչության խտությունը երեքից պակաս է մեկ կմ2-ում։