Եթովպական ուղղափառ եկեղեցի
From Wikipedia, the free encyclopedia
Եթովպիական ուղղափառ եկեղեցի (ամհարերեն՝ የኢትዮጵያ ኦርቶዶክስ ተዋሕዶ ቤተ ክርስቲያን[1], Yäityop'ya ortodoks täwahedo bétäkrestyan), Արևելյան հնագույն եկեղեցիներից ամենամեծը։ Նախքան եվրոպական գաղութացումը Ենթասահարաում ծագած մի քանի քրիստոնեական եկեղեցիներից մեկը[2]։ Եթովպիական ուղղափառ եկեղեցին սկիզբ է առել 330 թվականին՝ Աքսումի թագավորության կողմից քրիստոնեության ընդունմամբ[3]։ Եթովպիայում եկեղեցին ունի 36-51 միլիոն հետևորդ[4][5][6]։ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հիմնադիր անդամ[7]։ Եթովպիական ուղղափառ եկեղեցին հաղորդության մեջ է Արևելյան հնագույն եկեղեցիների հետ (Էրիթրեական ուղղափառ եկեղեցի, Ղպտի ուղղափառ եկեղեցի, Մալանկարա ուղղափառ ասորական եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի և Ասորական ուղղափառ եկեղեցի)։
Եթովպական ուղղափառ եկեղեցի የኢትዮጵያ ኦርቶዶክስ ተዋሕዶ ቤተ ክርስቲያን | |
---|---|
Տեսակ | քրիստոնեության ուղղություն և պատրիարքություն |
Այժմյան առաջնորդ | Մաթիաս պատրիարք |
Կենտրոն | Ադիս Աբեբա |
Առաջնորդի նստավայր | Սուրբ Երրորդության Մայր Տաճար |
Մայր եկեղեցի | Արևելյան ուղղափառ եկեղեցիներ |
Ժամերգության լեզու | Ամհարերեն, Ջեեզ, Տիգրայերեն, Օրոմո |
Տոմար | Հուլյան օրացույց |
Հետևորդներ | 40 միլիոն |
Մասնակից է | Եկեղեցիների Համաշախարհային Խորհուրդ |
Կայք | Պաշտոնական կայքէջը |
Ethiopian Orthodox Church Վիքիպահեստում |
Եթովպիական ուղղափառ եկեղեցին 4-րդ դարի առաջին կեսից մինչև ինքնավորություն ստանալը՝ 1959 թվականը, եղել է Ալեքսանդրիայի Ղպտի ուղղափառ եկեղեցու վարչական մաս[8]։