Եվգենի Խրունով
From Wikipedia, the free encyclopedia
Եվգենի Խրունով Վասիլևիչ (սեպտեմբերի 10, 1933(1933-09-10)[1] կամ 1933[2], Prudy, Q20658929?, Վոլովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 19, 2000(2000-05-19) կամ 2000[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Ինժեներ-գնդապետ, Խորհրդային Միության հերոս (հունվարի 22, 1969)։
Եվգենի Խրունով ռուս.՝ Евгений Хрунов | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1933(1933-09-10)[1] կամ 1933[2] |
Ծննդավայր | Prudy, Q20658929?, Վոլովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 19, 2000(2000-05-19) կամ 2000[2] |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Օստանկինյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Կրասնոդարի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան (1956), Ժուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա (1968) և Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա (1972) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու (դեկտեմբերի 24, 1971) |
Մասնագիտություն | օդաչու և տիեզերագնաց |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | First group of Soviet cosmonauts? |
Yevgeny Khrunov Վիքիպահեստում |
Տիեզերագնացների ջոկատում ընդգրկվել է 1960 թվականին։ 1968 թվականին ավարտել է Մոսկվայի ռազմաօդային ինժեներական ակադեմիան։ 1969 թվականի հունվարի 15-17-ը, Բորիս Վոլինովի հետ, որպես ինժեներ-հետազոտող, թռիչք է կատարել «Սոյուզ-5» տիեզերանավով։ 1969 թվականի հունվարի 16-ին, Ալեքսեյ Ելիսեևի հետ, բաց տիեզերքով փոխադրվել է «Սոյուզ-4» տիեզերանավը (Վլադիմիր Շատալովի ղեկավարած), որով վերադարձել է Երկիր։
Խրունովը երկրի շուրջը կատարել է 32 պտույտ, տիեզերքում մնացել 47 ժ 39 ր, որից 37 ր՝ բաց տիեզերքում։