Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ
From Wikipedia, the free encyclopedia
«Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ», ամենամյա Եվրատեսիլ երգի մրցույթի 62-րդ թողարկումը, որն անցկացվեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում այն բանից հետո, երբ Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան «1944» երգով զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Սա երկրորդ անգամն էր, երբ Կիևը հյուրընկալեց համաեվրոպական այս մրցույթը։ Նախորդ անգամ մրցույթն այնտեղ անցկացվել էր 2005 թվականին։ Մրցույթն ունենացավ երկու կիսաեզրափակիչներ, որոնք անցկացվեցին մայիսի 9-ին և մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին։ Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ այն հյուրընկալեցին երեք տղամարդիկ՝ Օլեքսանդր Սկիչկոն, Վոլոդիմիր Օստափչուկը և Թիմուր Միրոշնիչենկոն։
Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ | ||||
---|---|---|---|---|
"Celebrate Diversity" «Տոնի՛ր բազմազանությունը» | ||||
Ամսաթվեր | ||||
1-ին կիսաեզրափակիչ | Մայիսի 9, 2017 | |||
2-րդ կիսաեզրափակիչ | Մայիսի 11, 2017 | |||
Եզրափակիչ | Մայիսի 13, 2017 | |||
Հյուրընկալություն | ||||
Անցկացման վայր | Միջազգային ցուցահանդեսային կենտրոն Կիև, Ուկրաինա | |||
Հյուրընկալող հեռուստաալիք | ՈւԱՀ | |||
Հաղորդավարներ | Ալեքսանդր Սկիչկո, Վլադիմիր Օստապչուկ և Թիմուր Միրոշնիչենկո | |||
Բացում | 1-ին կիսաեզրափակիչ «Spinning» երգի կատարում Մոնատիկի կողից 2-րդ կիսաեզրափակիչ Եվրատեսիլյան փոփուրի կատարում Օլեքսանդր Սկիչկոյի Վոլոդիմիր Օստափչուկի կողից Եզրափակիչ Դրոշների ավանդական արարողություն | |||
Ընդմիջման ելույթ | 1-ին կիսաեզրափակիչ «1944» և «Zamanyly» երգերի կատարում Ջամալայի կողից Վերկա Սերդուչկա վիդեո - մաս 1 2-րդ կիսաեզրափակիչ «Երեխաների բակը» պարային կատարում Apache CREW-ի կողից Վերկա Սերդուչկա վիդեո - մաս 2 Եզրափակիչ «It's Magical» երգի կատարում Ռուսլանայի կողից ONUKA և Ժողգործիքների ուկրաինական ազգային ակադեմիական նվագախումբ «I Believe in U» երգի կատարում Ջամալայի կողից | |||
Գործադիր տնօրեն | Յոն Օլա Սանդ | |||
Մասնակցություն | ||||
Առաջնելույթ | չկա | |||
Վերադարձել են | Պորտուգալիա Ռումինիա | |||
Մեկնել են | Բոսնիա և Հերցեգովինա Ռուսաստան | |||
Քվեարկություն | ||||
Քվեարկության համակարգ | Յուրաքանչյուր երկիր տալիս է 12, 10, 8-1 միավորների 2 խումբ իր լավագույն տասնյակին. մեկը արտահայտում է ժյուրիի ձայները մյուս՝ հեռուստաքվեարկության | |||
Հաղթական երգ | "Amar pelos dois" | |||
Մասնակցող երկրներ
Անցած տարիների մասնակիցներ Չեն անցել եզրափակիչ փուլ | ||||
Ժամանակագրություն | ||||
| ||||
eurovision.tv/event/kyiv-2017 |
Մրցույթին այս տարի մասնակցեցին քառասուներկու երկրներ։ Վերադարձել էին Պորտուգալիան և Ռումինիան, որոնք չէին մասնակցել նախորդ տարի, իսկ ֆինանսական դժվարությունների պատճառով մրցույթից հեռացավ Բոսնիա և Հերցեգովինան, որը վերադարձել էր նախորդ տարի։ Մասնակցության հայտ սկզբնապես ներկայացրել էր նաև Ռուսաստանը, սակայն ընտրված պատվիրակին՝ Յուլյա Սամոյլովային, արգելվեց մուտք գործել Ուկրաինա, քանի որ դա կհակասեր երկրի սահմանդրությանը։ Բանն այն է, որ երգչուհին այցելել էր Ղրիմ, որը բռնազավթված է Ռուսաստանի կողմից, իսկ նման անձանց մուտքն Ուկրաինա արգելված է[1]։
Մրցույթում հաղթեց Պորտուգալիան ներկայացնող Սալվադոր Սոբրալը "Amar pelos dois" (Սեր երկուսիս համար) երգով, որի հեղինակը երգչի քույրն է՝ Լուիզա Սոբրալը։ Սա Պորտուգալիայի առաջին հաղթանակն էր մրցույթի պատմության մեջ. 53 տարի մնալով առանց հաղթանակ՝ երկիրը նույնիսկ տեղ չէր գրավել առաջին հնգյակում։ Ընդ որում Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում "Molitva" երգի հաղթանակից հետո սա առաջին անգամն էր, երբ հաղթեց ամբողջությամբ տվյալ երկրի պետական լեզվով գրած երգը[2]։ Լավագույն եռյակի երկրները՝ Պորտուգալիան, Բուլղարիան, Մոլդովան, ապահովեցին մրցույթում գրանցած իրենց լավագույն արդյունքները երբևէ[1]։ ԵՀՄ-ի հաղորդմամբ՝ մրցույթը դիտել են 182 միլիոն հեռուստադիտողներ՝ 22 միլիոնով ավելի քիչ, քան նախորդ տարի։