Եվրատեսիլ 2018 երգի մրցույթ
From Wikipedia, the free encyclopedia
«Եվրատեսիլ 2018 երգի մրցույթ», ամենամյա Եվրատեսիլ երգի մրցույթի 63-րդ թողարկումը, որն առաջին անգամ անցկացվել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, այն բանից հետո, երբ Կիևում տեղի ունեցող Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը «Amar pelos dois» երգով զբաղեցնում է պատվավոր առաջին հորիզոնականը։ Երաժշտական հեղինակավոր մրցույթը հյուրընկալել է Լիսաբոնի կենտրոնում գտնվող «Ալտիս արենա»-ն։
Եվրատեսիլ 2018 երգի մրցույթ | ||||
---|---|---|---|---|
"All Aboard!" | ||||
Ամսաթվեր | ||||
1-ին կիսաեզրափակիչ | Մայիսի 8, 2018[1] | |||
2-րդ կիսաեզրափակիչ | Մայիսի 10, 2018[1] | |||
Եզրափակիչ | Մայիսի 12, 2018[1] | |||
Հյուրընկալություն | ||||
Անցկացման վայր | Պորտուգալիա, Լիսաբոն[1] | |||
Հաղորդավարներ | Ֆիլոմենա Կաուտելա[2] Սիլվիա Ալբերտո[2] Դանիելա Ռուահ[2] Կատարինա Ֆուրտադու[2] | |||
Գործադիր տնօրեն | Յոն Օլա Սանդ | |||
Մասնակցություն | ||||
Երկրների քանակ | 43 | |||
Մասնակիցներ | Monsters?, Mall?, Քամի, Nobody but You?, X My Heart?, A Matter of Time?, Forever?, Fuego?, Crazy?, Higher Ground?, La forza?, Tu canción?, Mercy?, Էլենի Ֆուրեյրա և Lie to Me? | |||
Առաջնելույթ | չկա | |||
Վերադարձել են | Ռուսաստան | |||
Մեկնել են | չկա | |||
Քվեարկություն | ||||
Քվեարկության համակարգ | Յուրաքանչյուր երկիր տալիս է 12, 10, 8-1 միավորների 2 խումբ իր լավագույն տասնյակին. մեկը արտահայտում է ժյուրիի ձայները մյուս՝ հեռուստաքվեարկության | |||
Ժամանակագրություն | ||||
| ||||
eurovision.tv/event/lisbon-2018(անգլ.) |
Մրցույթն ունեցել է երկու կիսաեզրափակիչներ, որոնք անցկացվեցին համապատասխանաբար մայիսի 8-ին և մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 12-ին։ Այս տարի մրցույթի հաղորդավարական կազմում ներառված են թվով չորս արտիստներ՝ Ֆիլոմենա Կաուտելան, Սիլվիա Ալբերտուն, Դանիելա Ռուահը և Կատարինա Ֆուրտադուն։
Մրցույթին մասնակցել են թվով քառասուներեք երկրների ազգային պատվիրակներ։ Վերադարձել է միայն Ռուսաստանը, որի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի մասնակցությունը նախորդ տարի արգելափակված էր։ Բանն այն էր, որ երգչուհին այցելել էր Ղրիմ, որը բռնազավթված է Ռուսաստանի կողմից, իսկ նման անձանց մուտքն Ուկրաինա արգելված է։ Եվրատեսիլը լքած երկրներ չկան։
Եվրատեսիլ 2018-ում Հայաստանը ներկայացրել է երգիչ և երգահան Սևակ Խանաղյանը՝ հեղինակային «Քամի» երգով։