Զարինային հարձակում Տոկիոյի մետրոպոլիտենում
From Wikipedia, the free encyclopedia
Զարինային հարձակում Տոկիոյի մետրոպոլիտենում (ճապ.՝ 地下鉄サリン事件|Տիկատեցու սարին ձիկեն), 1995 թվականի մարտի 20-ին Քասումիգասեքի և Նագատատի կայարաններում տեղի ունեցած զարինի թունավոր նյութի կիրառմամբ ահաբեկչական գործողություն։ Տարբեր տվյալներով՝ զոհվել է 10-ից 12 մարդ (այլ տվյալներով՝ 13[2] և 27[3]), 5000-ից ավելի մարդիկ (այլ տվյալներով՝ 6300-ից ավելի[2]) ստացել են տարբեր աստիճանի թունավորումներ[4][5][6]։ Հարձակման կազմակերպիչը «Աում Սինրիկյո» ոչ կրոնական դեստրուկտիվ աղանդն է[6]։
Զարինային հարձակում Տոկիոյի մետրոպոլիտենում | |
---|---|
Տեսակ | ահաբեկչական ակտ և chemical terrorism? |
Երկիր | Ճապոնիա |
Տեղադրանք | Տոկիո |
Գրոհի նպատակ | Տոկիոյի մետրոպոլիտեն |
Տարեթիվ | մարտի 20, 1995 |
Զենք | sarin? |
Զոհվածներ | 12 մարդ[1] |
Վիրավորներ | 1050[1] |
Ահաբեկիչների քանակ | 10 |
Tokyo subway sarin attack Վիքիպահեստում |
Հինգ համակարգված գրոհներում հանցագործները թերթերում փաթաթված զարինով փաթեթներ են նետել մետրոպոլիտենի վագոններում[5]։
Ավելի վաղ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հետաքննության ուշադրությունը կենտրոնացել էր «Աում Սինրիկյո» խմբի վրա։ Ոստիկանության ուժերով զանգվածային ստուգումներ են իրականացվել Տոկիոյի «Աում Սինրիկյոի» գրասենյակների և Յամանասիի պրեֆեկտուրայում աղանդների լաբորատորիայի և շտաբ-բնակարանի վրա, որոնց արդյունքում առգրավվել են զարինի արտադրության համար օգտագործվող թունավոր քիմիական նյութերի բազմաթիվ տարողություններ։ 1995 թվականի մայիսին համազգային հետախուզումների ընթացքում ձերբակալվել են Տիձուո Մացումոտոն (Սեկո Ասահարան), որը թաքնվում էր պատի խորքում՝ գումարով և քնապարկով, և աղանդի մեկ տասնյակից ավելի այլ առաջնորդներ[2]։
Ասահարան հերքել է աղանդի կապը մետրոյի ահաբեկչության հետ, սակայն հետևորդների մի մասը խոստովանել է, որ մասնակցություն է ունեցել Տոկիոյում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաև մի շարք այլ միջադեպերին, այդ թվում փաստաբանի և նրա ընտանիքի սպանությանը, կազմակերպության անդամների կամ այն անձանց սպանություններում, որոնց պաշտամունքի թշնամի են համարել։ Ավելի ուշ ձերբակալվել են աղանդի շուրջ 200 անդամներ, նրանցից մի քանիսը դատապարտվել են ահաբեկչության և բռնության այլ գործողությունների համար[5]։ Այլ տվյալներով՝ ձերբակալվել է 484 հետևորդ և մեղադրանք է առաջադրվել 188-ի[2]։
Դատարանը խմբի առաջնորդ Սեկո Ասահարին մեղավոր է ճանաչել 17 մեղադրանքներից 13-ում և 2004 թվականին նրան դատապարտել է մահապատժի կախաղանի միջոցով։ Ընդհանուր առմամբ, դատարանը մահապատժի12 դատավճիռ է կայացրել կազմակերպության ղեկավարների և մեղսակից անձանց համար[2]։
Մակոտո Հիրատան՝ ահաբեկչության կազմակերպիչներից մեկը, ձերբակալվել է 2012 թվականի հունվարի 1-ին[7]։ Նաոկո Կիկուտին՝ նույնպես կազմակերպիչ, ձերբակալվել է 2012 թվականի հունիսի 3-ին Սամիգահարա քաղաքում[8]։ Հունիսի 15-ին ինտերնետ-սրճարանում ձերբակալվել էր գազային հարձակման վերջին կազմակերպիչ 57-ամյա Կացույա Տակահասին[9][10]։ Նրա զանգվածային որսն սկսվել էր հունիսի 8-ին[11]։ 2012 թվականի հունիսի 17-ին Կացուհի Տակահասիի գործը փոխանցվել է դատախազություն[12]։
«Աում Սինրիկյո»-ի ղեկավար Սյոկո Ասահարան կախաղան է բարձրացվել 2018 թվականի հուլիսի 6-ին՝ նույն գործով ևս վեց դատապարտյալների հետ միասին։ Մահվան դատավճիռներ ստացած աղանդների մյուս բոլոր անդամները մահապատժի են ենթարկվել 2018 թվականի հուլիսի 26-ին[13]։