Զբոսաշրջությունը Դանիայում
From Wikipedia, the free encyclopedia
Զբոսաշրջությունը Դանիայում, երկրի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է։ Դանիան, լինելով փոքր երկիր, ունի երկար տարիների պատմություն և հետաքրքիր մշակույթ։ Յուրաքանչյուր տարի Դանիա են ժամանում միլիոնավոր զբոսաշրջիկներ[1]։ 82 միլիարդ եկամուտով տուրիզմը համարվում է տնտեսության հիմնական ճյուղերից։
Արտասահմանից Դանիա ժամանող զբոսաշրջիկները հիմնականում ընդգրկում են մարդկանց հարևան երկրներից, ինչպիսիք են, օրինակ, Գերմանիան, որին հաջորդում են Շվեդիան, Նորվեգիան և Նիդեռլանդները։ Միջազգային տուրիստական կազմակերպության Զբոսաշրջության համաշխարհային աղյուսակը ցույց է տալիս, որ Դանիան, 2007 թվականին ունենալով 4.7 միլիոն զբոսաշրջիկ, զբաղեցնում է 43–րդ հորիզոնականը։ 2010 թվականին երկիրն ունեցել է 8,7 միլիոն այցելու։ Սակայն, վերջին վիճակագրությունը ցույց է տվել, որ հյուրանոցներում գիշերելը աստիճանաբար նվազել է[2][3][4]։
Դանիայի տարածքի ավելի քան 10%-ը կազմում են անտառները և միայն 7000 կմ ծովափը, և շատ զբոսաշրջիկներ գալիս են Դանիա որպեսզի վայելեն Դանիայի ծովափերը և բնությունը։ Երկրի ճարտարապետությունն ու դիզայնը, ինչպես նաև գրական-գեղարվեստական ոճը գրավել է ամբողջ աշխարհի ուշադրությունը։ Բոլորովին վերջերս մրցանակի արժանացած ֆիլմերն ու հեռուստատեսային շոուները հազարավոր հետաքրքրասեր զբոսաշրջիկների են Դանիա բերել[1]։
Դանիայում շատ են ավազե լողափերը, որոնք գրավում են հատկապես գերմանացի զբոսաշրջիկներին։ Շվեդներին ու նորվեգացիներին գրավում է Կոպենհագեն քաղաքը։ Բացի դրանից, երիտասարդ սկանդինավիացիները մեկնում են Դանիա, երկրի մատչելի ու էժան գարեջրի, ինչպես նաև գինինների և այլ ալկոհոլային խմիչքների համար։
Որպես Եվրոպայի «ամենածեր» թագավորություն և Հանս Քրիստիան Անդերսենի ծննդավայր, Դանիային հաճախ անվանում են որպես «Հեքիաթների երկիր»[5][6][7][8][9][10]։ «Հեքիաթների երկիր» տերմինն ամբողջ աշխարհում այնքան է արմատացել, որ նույնիսկ միջազգային լուրերով, դա կլինի անկարգությունների կամ ծաղրանկարների նկատմամբ սկանդալ, «Դանիա» պետության փոխարեն անվանում են «Հեքիաթների երկիր»։
Դանիան ունի համեմատաբար մեծ արտագնա տուրիզմ։