Զբոսաշրջությունն Արցախի Հանրապետությունում
From Wikipedia, the free encyclopedia
Զբոսաշրջությունն Արցախի Հանրապետությունում, Արցախի Հանրապետության տնտեսության գլխավոր և ամենադինամիկ տեմպերով զարգացող ճյուղը[1]։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Զբոսաշրջության ոլորտի կարգավորման նպատակով Արցախի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ԼՂՀ օրենքը։ Արցախի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության կողմից։
Արցախի Հանրապետությունը հայկական երկրորդ պետությունն է։ Այն տեղակայված է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում և հիմնականում ունի լեռնային մակերևույթ։ Հայտնի է հարուստ և գեղեցիկ բնությամբ։
Արցախի մակերևույթը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով։ Հյուսիսում Մռավի, հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Սևանի լեռնաշղթաներն են, արևմուտքում՝ Սյունիքի բարձրավանդակը, կենտրոնական հատվածում՝ Արցախի լեռնաշղթան, որից դեպի արևելք են տարածվում մի շարք մանր լեռնաճյուղեր։ Արցախը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում։
Զբոսաշրջության ոլորտում իրականացվող հիմնական քաղաքական նպատակներն են զբոսաշրջության զարգացման միջոցով Արցախի Հանրապետության անկախ պետության միջազգային ճանաչումը, ինչպես նաև երկրի զբոսաշրջային հայտնի ուղղություն վերածվելու շնորհիվ ազգային եկամտի ավելացման գործընթացի արագացումը, որի արդյունք է զբոսաշրջության բնագավառում զբաղվածության ավելացմանը։ Դրան էլ կհետևի բնակչության կենսամակարդակի բարձրացումը։
2014 թվականին Արցախի Հանրապետությունում գրանցվել է 12 տոկոս զբոսաշրջիկների քանակի նվազում նախորդ տարվա համեմատ։ Չնայած սրան, միևնույն ժամանակ աճել է օտարերկրյա զբոսաշրջիկների գիշերակացի տևողությունը, ինչպես նաև Հայաստանից այցելուների քանակը[2]։ 2015 թվականի տվյալներով նախորդ տարվա համեմատ ըդնունած զբոսաշրջիկների թիվը ավելացել է 40%-ով՝ հասնելով տնտեսական բարձրակետի։
2015 թվականի տվյալներով՝ աշխարհի 86 երկրներից (այդ թվում և Հայաստանից) Արցախ են ժամանել 16,000 զբոսաշրջիկներ, որոնք Արցախում ծախսել են շուրջ 6 միլիոն դոլար։
Արցախի Հանրապետությունում ապրիլի 18-ը պաշտոնապես նշվում է զբոսաշրջության և տեսարժան վայրերի օր։