Զեյթուն (Մալթա)
From Wikipedia, the free encyclopedia
Զեյթուն (մալթ.՝ Iż-Żejtun), քաղաք Մալթայի հարավարևելյան մասում[2]։ 2016 թվականի վերջերին բնակչության թվաքանակը եղել է 11,218[3]։ Ավանդաբար կրում է Città Beland պատվանունը, մի տիտղոս, որ նրան շնորհել է Մալթայի ասպետների ուխտի ղեկավար (Grand Master) Ֆերդինանդ ֆոն Հոմպեշ ցու Բոլհայմը 1797 թվականին[4]։ Բնակավայրը մինչ այդ հայտնի էր Casale Santa Caterina անվանումով[5], որը տրվել էր ի պատիվ բնակավայրի և եկեղեցական ծխի հովանավոր սրբի՝ Կատերինա Ալեքսանդրիացու։